«Ծովակաղամբ»–ի խմբագրումների տարբերություն

բույսերի տեսակ
Content deleted Content added
Նոր էջ «{{Տաքսոտուփ | name =Ծովակաղամբ | image file = Crambe_Maritima_Estonia.jpg | image title = Կաղամբ | image descr = Կաղամբ | regnum = Բույսեր |...»:
(Տարբերություն չկա)

07:11, 29 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Ծովակաղամբ
Կաղամբ
Կաղամբ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Brassicales
Ընտանիք Brassicaceae
Ցեղ Crambe
Տեսակ C. maritima
Լատիներեն անվանում
Crambe maritima



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ծովակաղամբ, թերփինգ կամ թրփնակ, կաղամբազգիների (Brassicaceae) ընանիքի Crambe ցեղի martima տեսակին պատկանող բանջարատեսակ։ Ունի մծա տարածվածոթւոյւն։ Վայրի վիճակում աճում է ծովամերձ խոնավ ավազներում` Սև ծովի ափերին, Կովկասում, Ղրիմում, Միջերկրական ծովի և Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային ափերին։ Ցրտադիմացկուն և խոնավասեր բույս է։

Սննդի մեջ օգտագործվում է ծովակաղամբի չբացված տերևներով երիտասարդ տերևակոթը` տերևը նախոօրոք մաքրելուց, եփելուց և աղաջրում յուղով տապակելուց հետո։ Թարմ վիճակում ծովակաղմաբն օգտագործվում է որպես հակալնդախտային միջոց։ Բացի երիտասարդ տերևակաոթերից, սննդի մեջ են օգտագործվում նաև երիտասարդ ծաղկաճյուղերը` մինչև ծաղկելը, որոնք աչքի են ընկնում նրբությամբ և համային հատկություններով։ Սննդի մեջ եփված և տապակած վիճակում օգտագործվում են բույսի արմատները, որոնք պարունակում են օսլա։

Հարուստ է A, B1, B2, PP վիտամիններով, շաքարներով և հանքային աղերով, երիտասարդ տերևներում և տերևակոթերում առկա է 80-100 մգ% վիտամին C։


Գրականություն

  • Մելիքյան, Անդրեաս. «Բանջարաբուծություն», Երևան, «Դար», 2005
  • Խաչատրյան Ս. Ս. «Բանջարաբուծություն», Երևան, 1977