«Սալավաթ Յուլաև»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գրող | ԱԱՀ = Սալավաթ Յուլաև | պատկեր = Salavat.jpg | պատկերի չափերը = 200 | պատկերի նկարագրությո...»: |
(Տարբերություն չկա)
|
06:25, 23 Հուլիսի 2014-ի տարբերակ
Սալավաթ Յուլաև (1752-1800), բաշկիրական ազգային հերոս, Ե․ Ի․ Պուգաչովի զինակիցը 1773-1775 թվականի գյուղացիական պատերազմի ժամանակ, բանաստեղծ։ 1773 թվականի հոկտեմբերին զորակոչվել է Պուգաչովի դեմ կռվելու, բայց 2 հազարանոց ջոկատի հետ անցել է Օրենբուրգը պաշարած ապստամբների կողմը։ 1773 թվականի նոյեմբերի վերջին Պուգաչովը Սալավաթ Յուլաևին ուղարկել է Բաշկիրիա, որտեղ նա հավաքել է 10 հազարանոց ջոկատ և հաջողությամբ կռվել Կրասնոուֆիմսկի և Կունգուրի շրջանում։ 1774 թվականի մայիսի վերջին և հունիսին գործել է Պուգաչովի հետ։ Շարունակել է պայքարը ապստամբության պարտությունից և Պուգաչովի ձերբակալվելուց հետո էլ։ 1774 թվականի նոյեմբերի 24-ին Մեդյաշ գյուղի մոտ գերի է ընկել և դատապարտվել ցմահ տաժանակրության բալթիական Դոգերվիկ ամրոցում , որտեղ և մահացել է։ Սալավաթ Յուլաևի պոեզիան մինչ հեղափոխական բաշկիր, գրականության լավագույն դրսևորումներից է։
Սալավաթ Յուլաև բաշկիրերեն՝ Салауат Юлай улы | |
---|---|
Ծնվել է | 1752 թվականին |
Ծննդավայր | Տեկեևո, Shaitan Kudej Volost, Ufa Uyezd, Ufa Viceroyalty, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | 1800 թվականին |
Վախճանի վայր | Պալդիսկի, Paldiski City, Հարյումաա, Էստոնիա |
Մասնագիտություն | գրող, ազգային հերս |
Լեզու | բաշկիրերեն |
Ազգություն | բաշկիր |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Թեմաներ | գրել է հայրենի երկրի մասին |
Ուշագրավ աշխատանքներ | «Իմ Ուրալ », «Սոխակ» |
Ներշնչել է
| |
Salawat Yulayev Վիքիպահեստում |
Նշանավոր գործերը
Նրա բանաստեղծությունները ժողովրդին պայքարի են կոչել շահագործողների դեմ («Ճակատամարտ», «Նետ», «Զինվոր պատանուն»), գովերգել հայրենի երկիրը («Հարազատ երկիր», «Իմ Ուրալ», «Սոխակ»), սերը և այլն։ Սալավաթ Ցուլաևի պատվին Բաշկիրիայում կա Սալավաթ անունով քաղաք, սահմանվել են Սալավաթ Ցուլաևի անվան Բաշկիրական ԻՍԱՀ պետական մրցանակներ գրականության և արվեստի լավագույն գործերի համար։ Սալավաթ Ցուլաևի կերպարը իրենց ստեղծագործություններում պատկերել են Ալեքսանդր Պուշկինը, Պ․ Պ․ Բաժովը և ուրիշները, կերտվել է արվեստի (օպերա, կինոֆիլմ, կերպարվեստ, քանդակ) գործերում:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- ↑ Гвоздикова И. М. САЛАВАТ ЮЛАЕВ // Բաշկիրական հանրագիտարան (ռուս.) — Башкирская энциклопедия, 2005. — 4344 с. — ISBN 978-5-88185-053-1