«Լևոն Գևորգյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ ճարտարապետ
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ճարտարապետ | Ի ծնե տրված անունը = Լևոն Մուշեղի Գևորգյան | Պատկեր = | անվանումը = | Ծննդյա...»:
(Տարբերություն չկա)

12:03, 20 փետրվարի 2014-ի տարբերակ

Լևոն Մուշեղի Գևորգյան (1930, հոկտեմբերի 14, Երևան), ճարտարապետ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ (1972)։ Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի պրոֆեսոր (1995), թղթակից անդամ (2001

Լևոն Գևորգյան
Ի ծնեԼևոն Մուշեղի Գևորգյան
Ծնվել է1930 հոկտեմբերի 14
ԾննդավայրԵրևան
ԱզգությունՀայաստան Հայաստան
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՀԱՊՀ
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ

Կենսագրություն

1953 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

1953-1956 թթ.՝ Ակտյուբինսկ քաղաքի և մարզի (Ղազախստան) գլխավոր ճարտարապետ։ 1956 թվականից՝ ՀՀ պետշինի, 1958-ից՝ Երևաննախագիծ ինստիտուտի խմբի ղեկավար, նախագծի գլխավոր ճարտարապետ, փոխտնօրեն, 1973-1977-ին՝ տնօրեն։ 1971-1973-ին և 1986-1989-ին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի առաջին տեղակալ[1]։

Ստեղծագործական գործունեություն

Գևորգյանի նախագծերով իրականացվել են բնակելի տներ և վարչական շենքեր Ակտյուբինսկում (1956), Ջամբուլում (1956), Երևանում (1957-ից)՝ Գարեգին Նժդեհի հրապարակի ստորգետնյա հասարակական կենտրոնի համալիրը (1986-1992Երևանի մետրոպոլիտենի («Գարեգին Նժդեհ», 1987) կայարանով և այլն։
Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության (1962), «Տարվա լավագույն կառույց» (1986) համամիութենական ստուգատեսների դափնեկիր։
Գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1980), Միլանում (1982) և Մինսկում (1991

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.