Սոֆյա Զակլիկովսկայա
Սոֆյա Լյուդվիգովնա Զակլիկովսկայա (ռուս.՝ Со́фья Лю́двиговна Заклико́вская, ապրիլի 4, 1899, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մարտի 1, 1975, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային գեղանկարիչ, գծանկարիչ և կիրառական արվեստի ներկայացուցիչ[2], Լենինգրադի նկարիչների միության անդամ (1932)։
Սոֆյա Զակլիկովսկայա | |
---|---|
Ինքնանկար | |
Ծնվել է | ապրիլի 4, 1899 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 1, 1975 (75 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | բնանկար |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրելՍոֆյա Զակլիկովսկայան ծնվել է Սանկտ Պետերբուրգում։ 1919-1921 թվականներին սովորել է Պսկովի ազատ արվեստի պետական արվեստանոցում։ 1922 թվականին ընդունվել է Բարձրագույն գեղարվեստատեխնիկական ինստիտուտ, պարապել է Միխայիլ Մատյուշինի և Պավել Ֆիլոնովի մոտ։ 1926 թվականին ավարտել է ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետը[3]։ Զբաղվել է հաստոցային և մոնումենտալ գեղանկարչությամբ, գծանկարչությամբ և կիրառական արվեստով։ 1927-1932 թվականներին եղել է Պավել Ֆիլոնովի կողմից ղեկավարվող վերլուծական արվեստի վարպետների խմբի անդամ և ցուցորդ[4]։ 1927 թվականին Պ. Ֆիլոնովի ղեկավարությամբ «Վերլուծական արվեստի վարպետների» (ՎԱՎ) կոլեկտիվի հետ միասին մասնակցել է Մամուլի տան ձևավորմանը։ Մասնակցել է նաև ՎԱՎ-ի ցուցահանդեսներին։
1932-1933 թվականներին ՎԱՎ-ի հետ համատեղ մասնակցել է ֆիննական «Կալեվալա» էպոսի հրատարակության ձևավորման աշխատանքներին։ Առաջին հրատարակության կազմաշապիկը եղել է կոլեկտիվ աշխատանքի արդյունք, որին մասնակցել են Տ. Գլեբովան, Ա. Պորետը, Ե. Բորցովան, Կ. Վահրամեևը, Ս. Զակլիկովսկայան, Պ. Զալցմանը, Ն. Իվանովան, Է. Լեսովը, Մ. Մակարովը, Ն. Սոբոլևան, Լ. Տագրինան, Մ. Ցիբասովը։ Բացի այդ` Ս. Լ. Զակլիկովսկայայի կողմից 148-րդ էջում կատարվել է գրադրվագ, իսկ 192-193-րդ էջերում՝ նկարազարդումներ[5]։
1932 թվականից եղել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։
Զակլիկովսկայա Սոֆիա Լյուդվիգովնան մահացել է 1975 թվականի մարտի 1-ին, Լենինգրադում, կյանքի յոթանասունվեցերորդ տարում և թաղված է Սերաֆիմովսկոե գերեզմանոցում[1]։
Սոֆյա Զակլիկովսկայայի ստեղծագործությունները գտնվում են Ռուսական պետական թանգարանում, Ռուսաստանի և արտերկրի այլ թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Ընտանիք
խմբագրել- Ամուսին՝ Ի. Ի. Սուվորով, քանդակագործ
- Զավակ՝ Կ. Ի. Սուվորովա, քանդակագործ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Сербина А. Е. . Имя из истории города — художница С. Л. Закликовская. // В сб.: Невский архив: Историко-креведческий сборник. Вып. X / Сост. В.В.Антонов, А.В.Кобак. — СПб.: Лики России, 2012. ISBN 978-5-87417-424-8 — С. 249—260
- ↑ Государственный Русский музей. Живописи 20—30-х годов. — СПб., Художник РСФСР, 1991. — С. 30.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб., Первоцвет, 2007. С.24.
- ↑ Государственный Русский музей. Живопись. Первая половина XX века. Каталог. Г—И. Т.9.. СПб., Palace Edition, 2000. С.111-112.
- ↑ Глебова Т. Н. О предстоящей выставке « Academia» (1976). // Павел Николаевич Филонов. Под редакцией Джона Э. Боулта, Николетты Мислер, Ирины Меньшовой. /Еxperiment/Эксперимент: Журнал русской культуры. № 11. LA (USA), 2005. С. 252-255.
Աղբյուրներ
խմբագրել- Глебова Т. Н. Воспоминания о Павле Николаевиче Филонове / Публ. Е. Ф. Ковтуна // Панорама искусств. Вып. 11. М., 1988. С. 108-127.
- Глебова Т. Н. Воспоминания и размышления. Соображения и возражения. В// Павел Николаевич Филонов. Под редакцией Джона Э. Боулта, Николетты Мислер, Ирины Меньшовой. /Еxperiment/Эксперимент: Журнал русской культуры. № 11. LA (USA), 2005. С. по указ.
- Шестнадцать пятниц: Вторая волна ленинградского авангарда. Издание подготовила Елена Спицына: В 2-х ч. LA (USA), 2010. С. по указ.
- Живопись 20—30-х годов. СПб., Художник РСФСР, 1991. С.30.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб., Первоцвет, 2007. С.24.
- Государственный Русский музей. Живопись. Первая половина XX века. Каталог. Г—И. Т.9.. СПб., Palace Edition, 2000. С.111-112.
- Сербина А. Е. . Имя из истории города — художница С. Л. Закликовская. // В сб.: Невский архив: Историко-краеведческий сборник. Вып. X / Сост. В. В. Антонов, А. В. Кобак. — СПб.: Лики России, 2012. ISBN 978-5-87417-424-8 — С. 249—260