Սոֆյա Ակիմովա
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հեքիմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սոֆյա Վլադիմիրի Ակիմովա (նախնիները՝ Հեքիմյան, մարտի 15 (27), 1887[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 19, 1972, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայազգի օպերային արտիստուհի (սոպրանո), մանկավարժ։ Ուզբեկստանի վաստակավոր արտիստուհի 1944։
Սոֆյա Ակիմովա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Սոֆյա Վլադիմիրի Հեքիմյան[1] |
Ծնվել է | մարտի 15 (27), 1887[1] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 19, 1972 (84 տարեկան) Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ և դաշնակահարուհի |
Երգչաձայն | սոպրանո[1] |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Աշխատավայր | Մարիինսկի թատրոն[1] և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա[1] |
Կրթություն | Լայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց (1909)[1] |
Ամուսին | Իվան Երշով[1] |
Պարգևներ |
Ի. Վ. Երշովի կինը։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1887 թվականի մարտի 15-ին Թիֆլիսում։ Երգարվեստի նկատմամբ Ակիմովայի մեջ սեր են արթնացրել Ն. Պապայանը և Հ. Ղորղանյանը։ 1909 թվականին ավարտել Է Լայպցիգի կոնսերվատորիայի դաշնամուրի դասարանը։ 1913–1929 թվականներին եղել է Մարիինյան թատրոնի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգի Ս. Մ. Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոն) մեներգչուհի։
Վագների օպերաների դերերգերի՝ Ելիզավետա («Տանհոյզեր»), Էլզա («Լոհենգրին»), Զիգլինդե («Վալկիրիա»), Բրյունհիլդե («Զիգֆրիդ»), Գուտրունե («Աստվածների կործանումը»), լավագույն կատարողներից է։ Մասնակցել է Վագների «Թռչող հոլանդացին», «Տրիստան և Իզոլդա», Բախի «Տառապանքներն ըստ Մատթեոսի», Տենդելի «Սամսոն», Մոցարտի «Ռեքվիեմ», Ժ. Շումանի «Դրախտը և փերին» գործերի համերգային կատարումներին։
Մենահամերգներ
խմբագրելՄենահամերգներում կատարել է Կոմիտասի, Ռ. Մելիքյանի, Սպենդիարյանի որոշ վոկալ ստեղծագործություններ։ Ակիմովայի երաժշտա-բեմական կերպարներն աչքի են ընկել հոգեբանական խորությամբ, արտահայտչականությամբ, դրամատիզմով։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Արզումանյան Ա., Էջեր մի կյանքից, «ՍԱ», 1969, № 6
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Ակիմովա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 223)։ |