Սուրինամի թանգարան

Սուրինամի թանգարան (հոլ.՝ Surinaams Museum), պատմական և արվեստի թանգարան Պարամարիբո քաղաքում (Սուրինամ), որը հիմնադրվել է 1947 թվականին Ֆորտ Զելանդիա ռազմական ամրոցում, որտեղ բրիտանացի և հոլանդացի գաղութարարները առաջին անգամ հիմնել են իրենց բնակավայրը ներկայիս Սուրինամի տարածքում[1]։ Մշտական պատմական ցուցահանդեսները ներառում են 18-19-րդ դարերի շինությունների մի շարք վերակառուցումներ` դեղատնից մինչև բանտախուց, տեղացի և տարածաշրջանային նկարիչների կողմից կազմակերպվում էին ժամանակակից արվեստի ժամանակավոր ցուցահանդեսներ։

Սուրինամի թանգարան
Fort Zeelandia.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Suriname.svg Սուրինամ
ՏեղագրությունՊարամարիբո
ՎայրFort Zeelandia?
Հիմնադրված է1947
Կայքsurinaamsmuseum.net

Պատմություն և նկարագիրԽմբագրել

ԿերպարվեստԽմբագրել

Սուրինամի թանգարանի կերպարվեստի հավաքածուն ներառում է քանդակներ, նկարներ, փորագրություններ և երեք «հազվագյուտ» տրամանկարներ։ Տրամանկարները Սուրինամի կառավարությանն են փոխանցվել 2005 թվականին Նիդերլանդների իշխանությունների կողմից` երկրի անկախության 30-ամյակի կապակցությամբ (հոլանդական նախկին գաղութ «Նիդերլանդական Գվիանա»-ն անկախություն էր ձեռք բերել 1975 թվականին:) Տրամանկարները պատրաստվել են Սուրինամի առաջին պրոֆեսիոնալ նկարիչներից մեկի` Գերրիտ Շոուտենի (Gerrit Schouten, 1779-1839) կողմից, որը հայտնի է դարձել որպես վիզուալ նկարիչ։ 2019 թվականի դրությամբ հայտնի են պահպանված ավելի քան քառասուն տրամանկարներ՝ ինչպես մասնավոր, այնպես էլ թանգարանային հավաքածուներում` մեծ մասը Հոլանդիայի թանգարաններում, ինչպես նաև եվրոպական այլ երկրներում։ Սուրինամում դրանցից միայն չորսն են, ևս մեկը ցուցադրվում է երկրի Կենտրոնական բանկի շենքում։ Թանգարանային հավաքածուներում ներկայացված են նաև Շոուտենի մի շարք գծանկարներ։

Թանգարանային հավաքածուն ներառում է նաև 19-րդ դարի այլ նկարիչների` Վիլլեմ Վինկելսի (1808-1892), Նիկոլաս Բոքսի (1785-1864), Ջ. Վորդուինի (1799-1878) և Թեոդոր Բրեյի (1818-1887) աշխատանքներ։ Սակայն, նրանք բոլորը Սուրինամ են հասել արտերկրից և եղել են գաղութում կարճ ժամանակով, կամ տարիներ շարունակ։ Սուրինամի շատ նկարիչներ Շոուտենից հետո կրթություն են ստացել Եվրոպայում, կամ Սուրինամում ապրելիս արդեն ծանոթ են եղել արևմտաեվրոպական արվեստի ավանդույթներին։ 20-րդ դարի հիսունական թվականներից երկրում ի հայտ են եկել ժամանակակից կերպարվեստի ստեղծագործությունները։ Դրանում էական դեր է խաղացել հոլանդացի նկարիչ Նոլա Հաթթերմանը (1899-1984), ով 1953 թվականից ապրել և աշխատել է Սուրինամում։ Թանգարանում են գտնվում նրա մի քանի աշխատանքներ։ Հավաքածուում ներկայացված է նաև սուրինամցի նկարիչ Էրվին դե Վրիսը (ծնվել է 1929 թվականին). թանգարանում են գտնվում նրա մի քանի քանդակներ և նկարներ։ 1990-ականներից ի վեր թանգարանը ստացել է մի շարք նվիրատվություններ, որը հնարավորություն է տվել ձևավորել ժամանակակից սուրինամյան արվեստի ամբողջական հավաքածու[2]։

ԳրադարանԽմբագրել

Սուրինամի թանգարանին կից գրադարանի պատմությունը սկսվում է 1854 թվականից։ 2019 թվականի դրությամբ գրադարանի հավաքածուն բաղկացած է եղել ավելի քան 35,000 հատորից, որոնցից մի քանի հարյուրը թվագրվում են 17-րդ և 18-րդ դարերին։ Տպագիր հրապարակումների մեծ մասը վերաբերում է Սուրինամի պատմությանը և մշակույթին։ Նախկինում բնական պատմության գործերը նույնպես գրադարանի ֆոնդերի մի մասն են կազմել, բայց 1980-ականներին դրանք տեղափոխվել են Սուրինամի Անտոն դե Կոմայի անվան համալսարան։

Ժողովածուի հատուկ աշխատանքները ներառում են Ալբերտ Հելմանի դեբյուտային վեպի (1903-1996) ստորագրված առաջին հրատարակությունը, Վիմ Բոս Վերշուրի (1904-1985) չհրապարակված ձեռագիրը և դատավոր Ա. Ֆ. Լամմենսի (1767-1847) ձեռագրերի հավաքածուն` նվիրված նրա ծնողներին։ Թանգարանի գրադարանում է պահվում նաև Սուրինամի ալմանախների աշխարհի լիարժեք հավաքածուն։ Գրադարանի ֆոնդերին կարելի է ծանոթանալ անվճար` նախապես գրանցվելով։

ԳրականությունԽմբագրել

  • Laddy van Putten; Leo Ferrier. 50 years «Stichting Surinaams Museum» : 1947 - 29 April 1997 = 50 jaar «Stichting Surinaams Museum»; 1947 - 29 april 1997 // Archiv für Völkerkunde. - 1999. - Т. 50. - С. 143-152.
  • Reeser, Pepijn. Verzamelaars en volksopvoeders : musea in Suriname, 1863-2012. - Leiden, Netherlands. - 256 с. - (Libri Musei Surinamensis, 6). - ISBN 9789067183925. - ISBN 906718392X.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել