Սուրիկ Սարգսյան

հայ փիլիսոփա

Սուրիկ Արտավազդի Սարգսյան (ապրիլի 1, 1946(1946-04-01), Սարուխան, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2005)։

Սուրիկ Սարգսյան
Ծնվել էապրիլի 1, 1946(1946-04-01) (78 տարեկան) Սարուխան, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունփիլիսոփա
Հաստատություն(ներ)Հայկական սովետական հանրագիտարան, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1969)
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր (2002) և պրոֆեսոր (2005)

Կենսագրություն խմբագրել

Սուրիկ Սարգսյանը ծնվել է 1946 թվականին Գեղարքունիքի Սարուխան գյուղում։ 1969 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի փիլիսոփայության բաժինը[1]։ 1970-1980 թվականներին եղել է Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրության ավագ գիտխմբագիր, 1980-1987 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի գիտաշխատող, 1987 թվականից դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնում[2]։

Աշխատանքները վերաբերում են 19-րդ դարի հայ փիլիսոփայական և հասարակական-քաղաքական մտքի պատմությանը[3]։ Առաջադրել է «էթնոպատմամշակութային համակարգ» հասկացությունը՝ որպես պատմամշակութային գործընթացների ուսումնասիրության ելակետային սկզբունք[1]։

Աշխատություններ խմբագրել

  • «Մշակութաբանություն», 1997 թ.:
  • «Մարդու հիմնախնդիրը XIX դարի հայ փիլիսոփայական և հասարակական մտքի մեջ», 2001 թ.: Տիտղթ. (Սուրիկ Արտավազդի Սարգսյան)
  • «Մշակույթի տեսություն և հայ մշակույթի պատմություն»։ Ուսումնական ձեռնարկ մշակութաբանության դասընթացի, 2004 թ.: Տիտղթ. (Սուրեն Արտավազդի Սարգսյան)

Բանաստեղծական ժողովածուներ

  • «Երկունք անսկիզբ», 2001 թ.:
  • «Անթեղված ժամեր», 2005 թ.:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
  2. «Նորություններ, Մեդիա | ASUE.am». www.asue.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  3. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան քարտարան › Հեղինակավորի որոնում › Սարգսյան, Սուրեն Արտավազդի, 1946- (Personal Name)». opac.flib.sci.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.