Սուրեն Պիպոյան
Սուրեն Վահանի Պիպոյան (օգոստոսի 18, 1922, Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - մայիսի 25, 2005, Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1972)։
Սուրեն Պիպոյան | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Սուրեն Վահանի Պիպոյան |
Ծնվել է | օգոստոսի 18, 1922 |
Ծննդավայր | Նոր Բայազետ |
Վախճանվել է | մայիսի 25, 2005 (82 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Զավակներ | Լիլիթ Պիպոյան |
Կենսագրություն
խմբագրելՍուրեն Պիպոյանը ծնվել է Նոր Բայազետում։ 1933 թվականին տեղափոխվել է Երևան։ 1938-1942 թվականներին սովորել է Երևանի գեղարդտեխնիկումում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Նույն թվականից մասնակցել է ցուցահանդեսների[1], այդ թվում՝ 1972 թվականին կազմակերպած «Ուրարտուից մինչ մեր օրեր» խորագրով Հայ արվեստի ցուցահանդեսին Լուվրում (Փարիզ)։ Առաջին ստեղծագործական աշխատանքը՝ «Խոհանոցում», ցուցադրվել է Բաքվի, Մոսկվայի համամիութենական ցուցահանդեսներում։ 1955 թվականին մասնակցել է Էջմիածնի Մայր տաճարի, 1968 թվականին՝ Արին-Բերդի որմնանկարների վերականգնման աշխատանքներին։ 1970-1974 թվականներին դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ 1956 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության, 1964 թվականից՝ վարչության անդամ, 1971 թվականից՝ գեղանկարչական բաժնի նախագահը[2]։
Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։
Ստեղծագործություններ
խմբագրելՍտեղծել է բազում գեղանկարչական գործեր թեմատիկ կոմպոզիցիայի, մոնումենտալ կտավի ժանրում։ Կտավներում անդրադարձել է Հայոց Մեծ եղեռնին, ստեղծել «Գաղթ» աշխատանքը, որն արժանացել է «Տարվա լավագույն աշխատանք» հանրապետական մրցանակին։
Գլխավոր գործերից են՝
- «Զ. Ազիզյանի դիմանկարը»
- «Այրիվանք»
- «Գարնանային ջրեր»
- «Հրազդանի կամուրջը»
- «Արամայիս Միրիբյանի դիմանկարը»
- «Թռչում են կռունկները»
- «Խաղաղության պաշտպանության դիրքերում»
- «Կիևի գրավումը»
- «Ազատագրում»
- «Դեպի նոր Հայաստան»
- «Ճանապարհ (Կոմիտաս)»
- «Աստրոֆիզիկոսներ»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.:
- ↑ Կատարյալ գեղանկարիչը․ Սուրեն Պիպոյան
- ↑ Սուրեն Պիպոյանի ստեղծագործություններից ՀԱՊ-ում