Սուրեն Մալյան

խորհրդային հայ քանդակագործ, նկարիչ-խեցեգործ

Սուրեն Գրիգորի Մալյան (փետրվարի 22, 1918(1918-02-22), Բաքու, Բաքվի նահանգ - ապրիլի 10, 2005(2005-04-10)), խորհրդային հայ քանդակագործ, նկարիչ-խեցեգործ։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1962)։ Ռուսաստանի վաստակավոր նկարիչ (2003)։

Սուրեն Մալյան
Ծնվել էփետրվարի 22, 1918(1918-02-22)
ԾննդավայրԲաքու, Բաքվի նահանգ
Մահացել էապրիլի 10, 2005(2005-04-10) (87 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի կիրառական և դեկորատիվ արվեստի ինստիտուտ (1949)
Մասնագիտությունքանդակագործ, խեցեգործ և նկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և ՌԴ վաստակավոր նկարիչ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1918 թվականին Բաքվում։ Մանկությունն ու պատանեկությունն անցել է Թիֆլիսում, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը և երաժշտական տեխնիկումը։ Պատերազմի ավարտից հետո ընդունվել է Մոսկվայի կիրառական և դեկորատիվ արվեստի ինստիտուտ (ՄԿԴԱԻ), որն ավարտել է 1949 թվականին գերազանցությամբ։ Մալյանի դիպլոմային աշխատանքը՝ «Հավերժ փառք» քանդակը, նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հերոս նավաստիների հիշատակին։ Այն ցուցադրվել է երկրի գեղարվեստի բուհերի լավագույն ավարտական աշխատանքների ցուցահանդեսում և արժանացել ԽՍՀՄ գեղարվեստական հիմնադրամի մրցանակին[1]։

Եղել է համամիութենական, համառուսական, մոսկովյան և արտասահմանյան գեղարվեստական ցուցահանդեսների մշտական մասնակից, մասնավորապես մասնակցել է Ֆաենցա քաղաքում (Իտալիա) կազմակերպված կերամիկայի միջազգային բիենալեին։ Մալյանի տարբեր հետաքրքրություններն ու աշխույժ էությունը դրսևորվել են գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության մեջ, սակայն ժամանակի ընթացքում նա հոգով «կապվել է» խեցեգործական կերտարվեստին, որը դարձել է նրա աշխատանքի հիմնական ուղղությունը[1]։

2003 թվականին նշվել է նրա ծննդյան 85-ամյակը և ստեղծագործական գործունեության 55-ամյակը[1][2]։

Աշխատանքները գտնվում են բազմաթիվ արվեստի թանգարաններում։ Աշխատանքների ամենանշանակալի հավաքածուն պահվում է Կուսկովոյի խեցեգործության պետական թանգարանում[1]։

Մահացել է 2005 թվականի ապրիլի 10-ին[1]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ (2003),
  • «Հայրենական մեծ պատերազմում անձնվեր աշխատանքի համար» մեդալ,
  • Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի դիպլոմ և արծաթե մեդալ (ռուսական դեկորատիվ արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Սուրեն Մալյանի մասին ru.hayazg.info կայքում
  2. «Славный юбилей». old.noev-kovcheg.ru. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Сурен Мальян. Металл. Каталог выставки. 1991
  • Ноев Ковчег. Информационно-аналитическая газета армянской диаспоры стран СНГ. 2006. № 06 (99). Апрель (16-30)․