Սուրեն Ավետիսյան

հայ փիլիսոփա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Ավետիսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սուրեն Հարությունի Ավետիսյան (փետրվարի 6, 1932(1932-02-06)[1], Օհանավան, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունվարի 27, 1982(1982-01-27)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1973

Սուրեն Ավետիսյան
Ծնվել էփետրվարի 6, 1932(1932-02-06)[1] Օհանավան, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհունվարի 27, 1982(1982-01-27)[2] (49 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունփիլիսոփա
Հաստատություն(ներ)Հայկական պետական մանկավարժական համալսարան[1] և ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ[1]
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1954)[1]
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր[1] (1971)

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է փետրվարի 6-ին, Աշտարակի շրջանի Օհանավան գյուղում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը (1954

1966-1969 թվականներին եղել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան, մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ և ապա պրոռեկտոր, 1969-1971 թվականներին ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի գիտական քարտուղար։

1972 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության ամբիոնի վարիչ։ Զբաղվում է ժամանակակից բնագիտության և մաթեմատիկայի փիլիսոփայական պրոբլեմների ուսումնասիրությամբ։

Երկեր խմբագրել

  • Տարածության ու ժամանակի պրոբլեմը հարաբերականության տեսության լույսի տակ, Երևան, 1963։
  • Մաթեմատիկան և իրականությունը, Երևան, 1966։
  • Մաթեմատիկական տրամաբանության հիմնական տարրերը, Երևան, 1969։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Ավետիսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 614