Սուրեն Յուրիի Առաքելով (ռուս.՝ Суре́н Ю́рьевич Араке́лов, հոկտեմբերի 16, 1947(1947-10-16), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս։ Առաքելովի տեսության հիմնադիրը։

Սուրեն Առաքելով
Ծնվել էհոկտեմբերի 16, 1947(1947-10-16) (76 տարեկան)
Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Ռուսաստանի Գուբկինի անվան նավթագազային համալսարան
Գործունեության ոլորտՀանրահաշվական երկրաչափություն
Ալմա մատերՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարԻգոր Շաֆարևիչ

Կենսագրություն խմբագրել

1965 թվականից Առաքելովը հաճախել է Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկայի բաժին, որն ավարտել է 1971 թվականին։

1974 թվականին Առաքելովը Մոսկվայի Ստեկլովի ինստիտուտից ստացել է գիտությունների թեկնածու կոչում՝ Իգոր Շաֆարևիչի ղեկավարությամբ։ Մինչև 1979 թվականի Գուբկինի անվան Ռուսաստանի նավթի և գազի պետական համալսարանում աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող։ Ալեքսանդր Սոլժենիցինի ազատազրկման դեմ ցույց անելու համար ձերբակալվել է տեղափոխվել է հոգեբուժարան[1]։ Ինչից հետո դադարել է գիտությամբ զբաղվել։ 2014 թվականի դրությամբ ապրում է Մոսկվայում՝ կնոջ և երեխաների հետ։

Առաքելովի տեսություն խմբագրել

Առաքելովի տեսությունը կամ Առաքելովի երկրաչափությունը Դիոֆանտի երկրաչափության մոտեցում է։ Այն կոչվել է Սուրեն Առաքելովի պատվին։ Տեսությունը կառվում է բարձր տարածություններում Դիոֆանտի հավասարումները ուսումնասիրելու համար։ Փոլ Վոյտաը օգտագործել է Առաքելովի տեսությունը Մորդելի ենթադրությունը ապացուցելու համար։ Իսկ Գերդ Ֆալթինգսը այն օգտագործել է Մորդելի ենթադրության Լանգի ընդհանրացումը ապացուցելու համար։

Հրատարակություններ խմբագրել

  • S. J. Arakelov (1971). «Families of algebraic curves with fixed degeneracies». Mathematics of the USSR-Izvestiya. 5 (6): 1277–1302. doi:10.1070/IM1971v005n06ABEH001235.
  • S. J. Arakelov (1974). «Intersection theory of divisors on an arithmetic surface». Mathematics of the USSR-Izvestiya. 8 (6): 1167–1180. doi:10.1070/IM1974v008n06ABEH002141.
  • Arakelov, S. J. (1975). «Theory of intersections on an arithmetic surface». Proc. Internat. Congr. Mathematicians. Vancouver: Amer. Math. Soc. 1: 405–408.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել