Սուրեն Անտոնյան (ազատամարտիկ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Անտոնյան (այլ կիրառումներ)

Սուրեն Վլադիմիրի Անտոնյան (27 օգոստոսի, 1962, Զագլիկ, Մարտակերտի շրջան - 18 մարտի, 1994, Օմարի լեռնանցք), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Սուրեն Վլադիմիրի Անտոնյան
27 օգոստոսի, 1962 - 18 մարտի, 1994
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Զագլիկ, Մարտակերտի շրջան
Մահվան վայրԼՂՀ Օմարի լեռնանցք
Զորատեսակհրետանային զորամաս
Պաշտոնհրանոթային դիվիզիոնի շտաբի պետ, ականանետային դիվիզիոնի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Սուրեն Անտոնյանը ծնվել է 1962 թ. օգոստոսի 27-ին Մարտակերտի շրջանի Զագլիկ գյուղում։ Ավարտել է Հաթերքի միջնակարգ դպրոցը, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիա-տեխնոլոգիական ֆակուլտետը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Հայաստանի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղում։ Առաջին իսկ օրերից մասնակցել է ազգային-ազատագրական շարժմանը։ 1990 թ. ադրբեջանական օմոնականների կողմից գերի է վերցվել և մեկուկես ամիս պահվել բանտում։ Արցախյան պատերազմի տարիներին մարտնչել է Մարտակերտի պաշտպանական շրջանի կազմում, եղել է հրետանային դիվիզիոնի շտաբի պետը, ապա՝ ականանետային դիվիզիոնի հրամանատարը։ Մասնակցել է բազում մարտերի։ Զոհվել է 1994 թ. մարտի 18-ին Օմարի լեռնանցքում, ականանետային արկի պայթյունից։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1][2][3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սուրեն Անտոնյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում) (անհասկանալի պատճառներով՝ կայքը չի գործում)
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994), Հանրագիտարան (մեկ հատորով), Ե., «Հայկական հանրագիտարան» հրատ., 2004, 864 էջ (էջ 66, սյուն 1)
  3. Գալյա Առստամյան, ԼՂՀ ազգային ազատագրական պայքար (1988-2009), «Արցախի զոհված ազատամարտիկների թանգարան», Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2009, 952 էջ (էջ 67)