Սուրեն Աղաջանով
Սուրեն Իվանի Աղաջանով (դեկտեմբերի 18, 1905[1], Ազոխ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][1] - դեկտեմբերի 16, 1952[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային ռազմական գործիչ։ Ինժեներա–տեխնոլոգիական ծառայության գեներալ–մայոր։
Սուրեն Աղաջանով | |
---|---|
դեկտեմբերի 18, 1905[1] - դեկտեմբերի 16, 1952[2][1] (46 տարեկան) | |
Ծննդավայր | Ազոխ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][1] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Պրեոբռաժենսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | ինժեներական զորքեր[2][1] |
Կոչում | իԻնժեներա–տեխնոլոգիական ծառայության գեներալ–մայոր[2][1] |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ |
Ծնվել է Ելիզավետպոլի նահանգի Շուշվա գավառի Ազոխ գյուղում (այժմ՝ Արցախի Հադրութի շրջան)։ Ընտանիքը Բաքու տեղափոխվելուց հետո Աղաջանովը սովորել և միաժամանակ աշխատել է նավթահանքերում։ 1920-ական թվականներին մեկնել է Մոսկվա։ Սովորել է բանֆակում։ Եղել է ԽՍՀՄ ավիացիոն արդյունաբերությանյան մի շարք գործարանների տնօրեն։ Ընտրվել է ԽՄԿԿ Մոսկվայի քաղաքային կոմիտեի անդամ (1937–1939)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի գործողություններին։ Պարգևատրվել է Լենինի (2), Կուտուզովի I աստիճանի և Կարմիր աստղի շքանշաններով։ Մահացել է 1952 դեկտեմբերի 16-ին։ ԽՄԿԿ անդամ 1928 թվականից։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Աղաջանով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 247)։ |