Սուրբ Ֆիլիպ ամրոց (իսպ.՝ Castillo de San Felipe, կատ.՝ Castell de Sant Felip), ամրոց Մաոն նավահանգստի մուտքի մոտ։ Գտնվում է Մինորկա կղզու Էլ Կաստել համայնքում։

Սուրբ Ֆիլիպ ամրոց
Castillo de San Felipe
Նկարագրություն
Տեսակդղյակ
ՏեղագրությունՄաոն, Մենորկա, Բալեարյան կղզիներ, Իսպանիա
Վարչական միավորԷս Կաստել
ԵրկիրԻսպանիա
Կառուցված16-րդ դար
ՃարտարապետGiovanni Battista Calvi?
Շինանյութքար
ԻրադարձություններSiege of Sant Felip? և Siege of Fort St Philip?
Քարտեզ
Քարտեզ
 Castell de Sant Felip Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ամրոցը կառուցվել է 1554 թվականին՝ որպես պաշտպանական հենակետ Միջերկրական ծովի արևմտյան հատվածից թուրքական պարբերական հարձակումների դեմ։ Ամրոցի դիրքը 16-17-րդ դարերում նպաստել է Իտալիայի հետ հաղորդակցությանը, իսկ ավելի ուշ, երբ Մեծ Բրիտանիան գրավել է Մենորկան, ամրոցը ծառայել է որպես Իսպանիայի տարածքում բրիտանական գաղութի ռազմածովային զինանոց։

1760-ական թվականներին բրիտանական ուժերը վերակառուցել են ամրոցը։ Ամրոցը հայտնի է դարձել բրիտանացիների կողմից երկու անհաջող պաշտպանությունների ժամանակ՝ Սուրբ Ֆիլիպ ամրոցի պաշարում (1756) և Մինորկայի արշավանք (1781), որի ժամանակ ամրոցը մասամբ քանդվել է։

 
Սուրբ Ֆիլիպ ամրոցի պաշարում (1756)

Սան Կառլոս փարոս խմբագրել

 
Սուրբ Ֆիլիպ ամրոցի հատակագիծը (1780)

Մահոնի նավահանգստի նկատմամբ ունեցած դիրքի պատճառով ամրոցի տարածքը հարմար է եղել փարոսի համար, և 1852 թվականին այս վայրում կառուցվել է Սան Կառլոս փարոսը։ Լույսը դուրս էր հորդում 16 մետր բարձրությամբ միահարկ քարտաշային աշտարակից։

Փարոսի տեղայնքի թերի կողմն այն էր, որ գտնվում էր ամրոցի ռազմական զինանոցի ուղիղ կրակագծի տակ[1]։

Կրակային վարժանքների ժամանակ փարոսի հսկիչները զգուշացվում էին, սակայն նրանք բողոքում էին, որ ռումբերը վնասում են շենքը և ահազանգում էին իրենց ընտանիքներին։ Իրավիճակը շարունակվեց մինչև 1912 թվականը, երբ փարոսը փակվեց և փոխարինվեց շարժական լույսի մետաղյա նավակահեծանով[1]։

1970-ական թվականներին շարժական լույսը փոխարինվեց սյունի լույսով՝ տեղադրված 15 մետր բարձրությամբ բետոնե աշտարակի վրա ներկված սև ու սպիտակ երիզներով, 13 ծովային մղոն շառավղով։

Հին փարոսը վերջնականապես քանդվել է 1917 թվականին, որի մասերը օգտագործվել են նոր Favàritx փարոսի կառուցման ժամանակ[1][2]։

Գրականություն խմբագրել

  • Terrón Ponce, José Luis. «La fortaleza de San Felipe en el puerto de Mahón. Análisis arquitectónico y táctico». Mahón, Consorcio del Museo Militar de Menorca. 2003, 235 pgs.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «San Carles Lighthouse». Balearic Lighthouses. Port Authority of Balearic Islands. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  2. «Lighthouses of Spain: Balearic Islands». www.unc.edu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Ֆիլիպ ամրոց» հոդվածին։