Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Շալվա)

հայկական եկեղեցի Արցախում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Շալվա)[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի շրջանի Շալվա գյուղում, Բերձորից մոտ 53 կմ դեպի հյուսիս, կառուցվել է 17-րդ դար։

Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՏեղագրությունՔաշաթաղի շրջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը17-րդ դար
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված17-րդ դար
Առաջին հիշատակում1611
Քարտեզ
Քարտեզ

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից հետո Քաշաթաղի շրջանի շրջանը օկուպացվել է Ադրբեջանի կողմից։

Եկեղեցու մասին պատմական տեղեկություններ առկա չեն։

Առաջին հիշատակությունը կարելի է հանդիպել «Դիվան հայ վիմագրության» աշխատության մեջ, որտեղ նշվում է հետևյալը․

Շալվա գյուղում կա մի թաղակապ եկեղեցի, որի պատերի մեջ օգտագործված են բազմաթիվ խաչքարեր և տապանաքարեր

Ճարտարապետություն խմբագրել

Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի միանավ բազիլիկ կառույց է, կառուցված է անմշակ քարով և կրաշաղախով, թաղածածկ է։ Արևելյան կողմում խորանով և զույգ ավանդատներով։ Եկեղեցու մուտքը արևմտյան կողմից է, ունի 4 լուսամուտներ, որոնցից 3-ը արևելյան կողմից են իսկ մեկը արևմտյան։ Աղոթասրահի հյուսիսային պատին կա մկրտության համար ավազան։ Եկեղեցու արտաքին չափերն են (13,50x8,45 մետր)։ Եկեղեցու պատերի մեջ ագուցված են բազմաթիվ խաչքարեր և տապանաքարեր, նրանց վրա պահպանվել են 17-րդ դարի 3 արձանագրություններ՝ (1611, 1629, 1651 թվականներ)։

2020 թվականին ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից առաջ եկեղեցին գտնվում էր բավարար վիճակում, իսկ պատերազմից հետո եկեղեցու մասին չկա ոչ մի տեղեկություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Շալվայ)».