Սուրբ Պետրոս եկեղեցի (Մոնրեալ)

Սուրբ Պետրոսի եկեղեցի (ֆր.՝ Église Saint-Pierre-Apôtre), կաթոլիկ եկեղեցի Կանադայի Մոնրեալ քաղաքում։ Գտնվում է ժամանակակից Մոնրեալի Le Village թաղամասի կենտրոնում։ Եկեղեցին Քվեբեկի պատմական և մշակութային հուշարձան է[1]։

Սուրբ Պետրոս եկեղեցի
Church of Saint-Pierre-Apôtre, Montreal
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԿանադա Կանադա
ՏեղագրությունՎիլ-Մարի
Հասցե1201, rue de la Visitation
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՄոնրեալի արքեպիսկոպոսություն
Հիմնական ամսաթվերը1853
Մասն էEnsemble d'immeubles patrimoniaux de Saint-Pierre-Apôtre?
Ժառանգության կարգավիճակpart of a Quebec heritage property?
ԱնվանվածՊետրոս առաքյալ
Կառուցման սկիզբ1851
Կառուցման ավարտ1853
Հիմնադրված1853
Քարտեզ
Քարտեզ
 Église Saint-Pierre-Apôtre de Montréal Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Մոնրեալի հիմնադրման օրվանից քաղաքում գործում էին Սուրբ Սուլպիչիուսի կաթոլիկ միսիոներները, որոնք մասնակցել են Բոնսեկուրի և Մոնրեալի Աստվածամոր տաճարների ու Սուրբ Պատրիկի եկեղեցու շինարարությանը։

19-րդ դարի կեսերին Մոնրեալի թեմի երկրորդ եպիսկոպոսը՝ Իգնատիուս Բուրժեն, կաթոլիկ միսիոներներին հրավիրում է իր թեմում աշխատելու, որոնք 1848 թվականի դեկտեմբերի 8-ին կառուցում են առաջին փոքր մատուռը։ 1851 թվականին վերջիններիս նախաձեռնությամբ այս մատուռի տարածքում սկսվեց Սուրբ Պետրոսի եկեղեցու կառուցումը, որի նախագիծը կազմել էր ճարտարապետ Վիկտոր Բուրգոն։ Նա, որպես կառույցի մոդել, վերցրել էր Բրուքլինի Սուրբ Երրորդության տաճարը։

1931 թվականին եկեղեցում տեղադրվել են վարդագույն մարմարից պատրաստված խորաններ, որոնք նվիրված էին Թերեզ Լիզյոացուն և Կանադայի նահատակներին։

1971 թվականին Սուրբ Պետրոսի եկեղեցին ընդգրկվել է Քվեբեկի պատմական և մշակութային արժեքների ցանկում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Discovering the Church of Saint-Pierre-Apôtre» (PDF). Conseil du patrimoine religieux du Québec. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 14-ին.

Գրականություն խմբագրել

  • André Croteau, Les belles églises du Québec — Montréal, Trécarré, 1996, стр. 40 — 45

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Պետրոս եկեղեցի (Մոնրեալ)» հոդվածին։