Սուրբ Ներսես հայկական ճեմարան

Սուրբ Ներսես հայկական ճեմարանը<ref">«Organizations». The Armenian Church (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.</ref> Հայ առաքելական եկեղեցու ամերիկյան մասնաճյուղի՝ Ամերիկայի հայկական եկեղեցու հովանու ներքո գործող ճեմարան է, որը 2015 թվականից գործում է Նյու Յորք նահանգի Արմոնք քաղաքում։ Դա միակ հայկական աստվածաբանական ճեմարանն է արևմտյան կիսագնդում։ Հիմնադրվել էՏիրան արքեպիսկոպոս Ներսոյանի մտահղացմամբ ու նախաձեռնությամբ[1], ով ծառայել է նաև որպես առաջին դեկան։ Նա զգաց, որ Ամերիկայի հայկական եկեղեցու այն ժամանակվա 19 քահանաները սակավաթվության պատճառով ի զորու չեն պատշաճ կերպով սպասարկելու ավելի քան 30 ծխերին և առաջինը լինելով՝ 1947 թվականին առաջարկեց Ամերիկայում ճեմարան ստեղծել[2] Ճեմարանը կրում է Սուրբ Ներսես IV Շնորհալու անունը, ով Ամենայն Հայոց Կաթողիկոսին էր 1166-1173 թվականներին[3]։

Սուրբ Ներսես հայկական ճեմարան
Քարտեզ
Քարտեզ

Այն հիմնադրվել է 1961 թվականին[4] Իլինոյս նահանգի Էվանսթոն քաղաքում։ Առաջին հայկական ճեմարանն էր Միացյալ Նահանգներում և սկզբնական շրջանում կապված էր Չիկագոյի արվարձանում գտնվող Seabury-Western աստվածաբանական ճեմարանի հետ[5]։ 1967 թվականին ճեմարանը տեղափոխվել է Նյու Յորք՝ թեմի աշխարհագրական կենտրոնին ավելի մոտեցնելու և Արևելքի այլ եկեղեցիների հետ ավելի սերտ կապեր հաստատելու նպատակադրումով։ Այս շրջանից սկսած՝ ճեմարանը առավել սերտացրեց կապերը Սուրբ Վլադիմիրի ուղղափառ աստվածաբանական ճեմարանի հետ[6], ինչին նպաստեց նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցելությունը այդ երկու կրթօջախներ[7]։ 1978 թվականին ճեմարանը գնեց իր սեփական շենքը Նյու Ռոշելում։

Ճեմարանի 40-ամյակը նշելու համար տեղի ունեցավ սիմպոզիում հայկական և մերձարևելյան քրիստոնեական պաշտամունքային ավանդույթների վերաբերյալ, և կարդացված զեկուցումները հետագայում ամփոփվեցին ու լույս ընծայվեցին գրքի տեսքով[8]։

2012 թվականին Արմոնքի ճեմարանի համար պլանավորվեց և կառուցվեց նոր կամպուս, որը բացվեց 2015 թվականին[9] և պաշտոնապես օծվեց հաջորդ տարում[10]։

Ճեմարանը կարող է շնորհել մագիստրոսական երկու աստիճան՝ աստվածաբանության մագիստրոսի աստիճան՝ Սուրբ Վլադիմիր ճեմարանի հետ համատեղ և արվեստների մագիստրոսի աստիճան՝ հայ քրիստոնեական ուսումնասիրությունների բնագավառում[11]։ Այս կրթօջախը նաև պարբերաբար փոխանակման ծրագրեր է իրականացնում Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Սբ. Թարգմանչաց դպրոցի հետ.[12][13]

Ճեմարանը 1996 թվականից սկսյալ՝ հրատարակում է «Սուրբ Ներսես. աստվածաբանական մեկնություն»[14] հայագիտական հանդեսը, որը հայ քրիստոնեության ուսումնասիրությանը նվիրված միակ անգլալեզու ակադեմիական ամսագիրն է[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «St. Nersess Armenian Seminary». The Krikor and Clara Zohrab Information Center (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  2. Vision of Grace: The Legacy and Future of St. Nersess Seminary (անգլերեն), Վերցված է 2023 թ․ փետրվարի 6-ին
  3. «St. Nerses Shnorhali – General Epistle». Armenian Prelacy (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
  4. «St. Nersess Seminary». St. Sarkis Armenian Orthodox Church (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  5. «Our History» (ամերիկյան անգլերեն). St Nersess Armenian Seminary. Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  6. «St. Vladimir's, St. Nersess Seminaries celebrate 50 years of collaboration» (անգլերեն). St Vladimir's Orthodox Theological Seminary. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
  7. «Armenian Patriarch Welcomes Deans of St. Vladimir's and St. Nersess Seminaries». Orthodoxy in America (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
  8. «Worship Traditions in Armenia And the Neighboring Christian East: An I». Holy Cross Bookstore (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին.
  9. «St. Nersess Armenian Seminary» (ամերիկյան անգլերեն). JMC. Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  10. https://www.wdacna.com/news/481/Historic-Day-at-St-Nersess-Armenian-Seminary
  11. «Organizations». The Armenian Church (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին."Organizations". The Armenian Church. Retrieved 2023-01-16.
  12. Avakian, Florence (2017 թ․ սեպտեմբերի 6). «Four Exceptional Students from Sts. Tarkmanchatz Join St. Nersess Summer Conferences». The Armenian Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
  13. Avakian, Florence (2016 թ․ սեպտեմբերի 15). «Four Students from Jerusalem's Sts. Tarkmanchatz School Visit St. Nersess Seminary». The Armenian Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
  14. 14,0 14,1 «St. Nersess Theological Review». Catholic University of America Press (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.