Սուրբ Յոթ Վերք
Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։
Սուրբ Յոթ Վերք | |
---|---|
տաճարի հարավային ճակատը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Գյումրի |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Շիրակի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Հիմնական ամսաթվերը | 1884 |
Ներկա վիճակ | կանգուն |
Մասն է | Արգելոց «Կումայրի» |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 1874 |
Կառուցման ավարտ | 1886 |
Հիմնադրված | 1884 |
Գմբեթ | 4 |
Holy Mother of God Cathedral, Gyumri Վիքիպահեստում |
Անվան ստուգաբանություն
խմբագրելԵկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։
Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է։ Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 19-րդ դարի երկրորդ կեսին վարդապետ Կարապետ Քոթանջյանի կողմից։ 1832 թվականին նկատի ունենալով, որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշվել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելով տեղացիները չեն թողել, որ սրբապատկերը տարվի Հառիճ և այն մնացել է Գյումրիում[2]։
Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են[3]՝
- Հիսուսի տաճարին հանձնելը
- Եգիպտոս փախչելը
- տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը
- խաչը տանելը
- Հիսուսի մահը խաչին
- Հիսուսի մարմնի ստանալը
- Հիսուսի գերեզման դնելը
Պատմություն
խմբագրելԵկեղեցու տեղանքում եղել էր Կամսարականների կողմից կառուցված փայտաշեն մատուռը, որտեղ և ժամանակին գտնվել էր Մարիամ Աստվածածնի նկարը։ Այն սկզբում տեղափոխել էին Սուրբ Նշան եկեղեցի, որի սկզբնական անունը եղել էր Յոթ Վերք։
Եկեղեցին գործել է անգամ Սովետական Միության տարիներին, երբ Հայաստանում փակվել էին բոլոր եկեղեցիները, բացի երկուսից։ Երկրորդ եկեղեցին Էջմիածնի Մայր Տաճարն էր։ Այդ ժամանակ Սուրբ Յոթ վերք եկեղեցում գործել է միանգամից 3 տարբեր եկեղեցիներ՝ հայ առաքելական, հայ կաթոլիկական որի խորանում և գտնվում է Գյումրու կաթոլիկ եկեղեցուց բերված խաչը՝ Հիսուս Քրիստոսի քանդակով, և ռուս ուղղափառական եկեղեցին։
-
Հայ առաքելական եկեղեցին գրավել է գլխավոր տեղը
-
Այս արձանը պատկանել է կաթոլիկների եկեղեցուն
-
Այս սրբապատկերն էլ ռուսական է
Սպիտակի երկրաշարժը
խմբագրել1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից եկեղեցին քիչ է տուժել։ Երկու փոքր գմբեթները ամբողջությամբ պոկվել և ընկել են ներքև։ Այդ գմբեթները հիմա դրված են եկեղեցու բակում[4][5]։
Հայաստանի անկախությունից հետո
խմբագրելՀայաստանի անկախացումից հետո եկեղեցին բարեկարգվել է։ Նախ վերացվել է եկեղեցու դիմացը գտնվող բնակելի շենքը, որը փլվել էր երկրաշարժի պատճառով։ Դրա հետևանքով եկեղեցին տեսանելի է դարձել հրապարակից և Գյումրվա երկու եկեղեցիները՝ Յոթ Վերքն ու Սուրբ Ամենափրկիչը նայում եմ միմյանց։
Կառուցվածք
խմբագրելՅոթ Վերք եկեղեցին ըստ հատակագծի ասիմետրիկ է, սակայն եկեղեցու հետաքրքիր լուծման պատճառով այն արտաքնապես սիմետրիկ է երևում։ Յոթ Վերք եկեղեցին արտաքուստ ուղղանկյունաձև, իսկ ներքուստ խաչաձև գմբեթավոր շինություն է։ Եկեղեցին ունի զանգակատուն, որը գտնվում է արևմտյան մուտքի դիմաց։ Ունի երեք աղոթասրահ, որոնք կից են հյուսիսային և արևմտյան պատերին։ Եկեղեցին ունի մի գլխավոր և 3 լրացուցիչ գմբեթներ։ Լրացուցիչ գմբեթներն ավելի փոքր չափերի են։
Յոթ Վերք եկեղեցու ներքին հարդարանքն աչքի է ընկնում իր յուրօրինակությամբ։ Ի տարբերություն հայկական եկեղեցիների, որոնց ճգնավոր խորանները զուրկ են որևէ զարդարանքից, Յոթ Վերքը միակ հայկական եկեղեցին է, որի խորանն ունի պատկերակալ։ Հավանաբար այն կառուցվել է ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։
Եկեղեցու պատերը զարդարված են բարձր գեղարվեստական արժեք ունեցող որմնանկարներով։ Եկեղեցին ունի 4 զարդանկար, որոնք պատկերված են գմբեթի տակ՝ 12 մ բարձրության վրա։ Աջ պատին պատկերված է Հիսուս Քրիստոսի պատկերով կոմպոզիցիա, իսկ ձախ պատին՝ Հարության տեսարանը (XVII դար)։ Խորանի կենտրոնում պատկերված է Սուրբ Աստվածածինը Մանկան հետ, որի հեղինակն է Վարդգես Սուրենյանցը։
-
Խորանի պատկերակալ
-
Խորանի պատկերակալ
-
Զարդանկար
-
Զարդանկար
-
Զարդանկար
-
Զարդանկար
Պատկերասրահ
խմբագրել-
Հարավ-արևմտյան ճակատ
-
Հարավային ճակատ
-
Հյուսիսային ճակատ
-
Հյուսիս-արևմտյան ճակատ
-
Մուտքի դուռ հարավային ճակատի մոտ
-
Զանգակուտուն
-
Զանգակուտուն
-
Աղբյուր զանգակատան դիմաց
-
Եկեղեցու անունով ցուցանակ
-
Եկեղեցու փայտե դուռը, Հարավային շքամուտք
-
Երկրաշարժի հետևանքով խոնարհված գմբեթները
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2017 օգոստոսի 31-ին.
- ↑ «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 Նոյեմբերի 28-ին.
- ↑ «Յոթ Վերք Եկեղեցի, Գյումրի, Հայաստան». Վերցված է 2013 Հուլիսի 8-ին.
- ↑ «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 Հուլիսի 8-ին.