Սուրբ Նշան եկեղեցի (Գյումրի)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նշան եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Նշան, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Եկեղեցին կառուցվել է 1859-1864 թթ.՝ իշխան Ղահրաման Երկայնաբազուկ Արղությանցի կտակած և ժողովրդի հանգանակած գումարով։ Սկզբից այն անվանվել է Սուրբ Աստվածածին, քանի որ Աստվածամոր Յոթ Վերքերով նկարը գտնվել է այստեղ։ Բայց, երբ նախկին փայտե մատուռի տեղում` որտեղ և գտնվում էր վերոհիշյալ նկարը, կանգնեցվեց նոր եկեղեցին, եկեղեցին անվանափոխեցին։ Նոր եկեղեցին ստացավ Սուրբ Աստվածածին անունը, որն հետագայում ժողովրդի կողմից ստացավ Յոթ Վերք անունը, իսկ Երկայնաբազուկի հանգանակած գումարներով եկեղեցին վերանվանվեց Սուրբ Նշան։ Տիրամոր նկարը տեղափոխվեց նորակառույց Սուրբ Յոթ Վերք եկեղեցի։

Սուրբ Նշան եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Շիրակի մարզ, Գյումրի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՇիրակի թեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
Մասն էԱրգելոց «Կումայրի»
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ1852
Կառուցման ավարտ1856
Գմբեթ2
Քարտեզ
Քարտեզ
 Saint Nshan Church, Gyumri Վիքիպահեստում

Սովետական միության տարիներին եկեղեցին վերածվել է գարու և ցորենի պահեստի։ 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի պատճառով խոնարհվել են զույգ գմբեթները։ Եկեղեցին վերանորոգվել է Վարդան Ղուկասյանի հանգանակություններով։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել