Սուրբ Մարտինի եկեղեցի (Գրոնինգեն)

Սուրբ Մարտինի եկեղեցի, եկեղեցի Նիդերլանդների Գրոնինգեն քաղաքում։ Վերջինիս կենտրոնական հրապարակը գտնվում է եկեղեցու դիմաց։

Սուրբ Մարտինի եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեսակProtestant church building?
ԵրկիրՆիդերլանդներ Նիդերլանդներ
ՏեղագրությունԽրոնինգեն
ԴավանանքՆիդեռլանդների բողոքական եկեղեցի
ԹեմRoman Catholic Diocese of Groningen-Leeuwarden?
Հիմնական ամսաթվերը1225
Կազմված էMartinitoren?
Ժառանգության կարգավիճակՆիդեռլանդների մշակութային ժառանգության օբյեկտ[1]
ՆվիրվածՏուրի Մարտին
ԱնվանվածՏուրի Մարտին
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հիմնադրված1225
Բարձրություն97 ± 1 մետր
Շինանյութաղյուս և ավազաքար
Քարտեզ
Քարտեզ
 Martinikerk (Groningen) Վիքիպահեստում
martinikerk.nl(նիդեր.)

Եկեղեցին նվիրված է Սուրբ Մարտինին (316-397), Ուտրեխտի եպիսկոպոսարանի հովանավորին (եպիսկոպոսարանը երկար ժամանակ պատկանում էր Գրոնինգենին)։ Լեգենդի համաձայն, Մարտինը մի անգամ իր թիկնոցի կեսը տվել է աղքատին, մեկ այլ վարկածի համաձայն, նա ասպետ էր, որն իր սուրը օգտագործել է, որպեսզի թիկնոցը բաժանի երկու մասի։ Սուրբ Մարտինի օրն է համարվում նոյեմբերի 11-ը։

Եկեղեցու պատմություն

խմբագրել
 

Այս վայրում առաջին քարե եկեղեցին կառուցվել է մոտավորապես 1000 թվականին։ Այն պատրաստված է եղել տուֆից։

12-րդ դարի սկզբին այս տարածքում արդեն գոյություն ուներ մեծ եկեղեցի, որը կառուցված էր ռոմանագոթական ճարտարապետության ոճով։ Այն իրենից ներակայացնում էր եռանավ կառույց, որի հատակագիծը լատինական խաչ էր՝ երեք աբսիդներով, ցածր նավերով և բարձր երգչախմբային տաղավարով։ Այս կառույցի հետքերը դեռևս տեսանելի են հյուսիսային և հարավային պատերին։

Սկզբում եկեղեցու աշտարակը առանձնացված էր եկեղեցու շենքից, սակայն 1468 թվականին շինարարական աշխատանքների ժամանակ այն փլվել է և կրկին վերականգնվել 1470-1550 թվականներին։ Այնուհետև, եկեղեցու շենքը ընդարձակելուց հետո, աշտարակը կցված էր դրան։

1627 թվականին աշտարակի վերնաշենքը փայտով կառուցելուց հետո, բարձրությունը դարձավ 97 մ։ Բարենպաստ տնտեսական իրավիճակը և շինարարական սարքավորումների առաջընթացը թույլ տվեց բարձր պատուհաններ բացել, ինչն ավելի շատ լուսավորեց շենքը, և այն գոթական կառույցի տեսք ստացավ։

Երգչախումբ

խմբագրել
 

Վերականգնման աշխատանքների ժամանակ երգչախումբը և կենտրոնական նավը վերականգնվել են, ստանալով 1460 թվականի տեսքը։ Ավելի ուշ կատարվել են փոփոխություններ, և վերականգնվել են ռոմանագոթական ճարտարապետական ոճի տարրերը։

Պատերին տեղ են գտել նկարներ, որոնք նկարվել են 1545 թվականին անհայտ վարպետի կողմից։ Դրանցում արտացոլված է Քրիստոսի կյանքը։

Երգեհոն

խմբագրել

Եկեղեցու առաջին երգեհոնը տեղադրվել է 1480 թվականին հումանիստ Ռուդոլֆ Ագրիկոլայի խորհրդատվությամբ և մասնակցությամբ։

Երգեհոնն իր վերջնական տեսքը ձեռք է բերել 18-րդ դարում, երբ այն ընդլայնվեց Արփ Շնիտգերի, նրա որդու, Ֆրանց Կասպարի և Ալբերտուս Հինստցի ջանքերով։

1984 թվականին երգեհոնը բերվել է 1740 թվականի տեսքի։ Այժմ ունի 53 ստեղն և կազմված է 3500 խողովակներից։ Այն հյուսիային եվրոպական խոշորագույն գործիքներից մեկն է։

Ժամանակակից օգտագործում

խմբագրել

Ներկայումս եկեղեցու տարածքը օգտագործվում է ոչ միայն կիրակնօրյա եկեղեցական պատարագների համար, այլ նաև որպես տարբեր հանրային նշանակության տոնակատարությունների դահլիճ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Նիդեռլանդների հուշարձանների ցուցակ

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Մարտինի եկեղեցի (Գրոնինգեն)» հոդվածին։