Սուրբ Մարիամ եկեղեցի (Սայդաբադ)

Սուրբ Մարիամ եկեղեցի, Հայ Առաքելական Եկեղեցի Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգի Մուրշիդաբադ շրջանի Բահարամփուրի քաղաքի մոտ գտնվող Կոսիմբազար Սայդաբադ քաղաքում[1]։ Այն նվիրված է Հիսուսի մորը՝ Մարիամին։

Սուրբ Մարիամ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՏեղագրությունBerhampore community development block?
Քարտեզ
Քարտեզ
 St. Mary Armenian Church Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Սուրբ Մարիամ եկեղեցին իր միջոցներով կառուցել է Խոջա Պետրոս Առաթունը 1757–58 թվականներին՝ ի հիշատակ իր ծնողների և եղբայրների[2][3]։ Նա այն ժամանակ եղել է Կալկաթայի հայ համայնքի ղեկավարը։ Եկեղեցու կառուցման արժեքը կազմել է երկու լաք երեսունվեց հազար ռուփի։

Հայ վաճառական և Հայկական բարեգործական ակադեմիայի հիմնադիր Մանացաքեն Վարդոնն ապրում էր Սայդաբադում։  Իր մահից հետո, 1827 թվականի հոկտեմբերի 13-ին, նա թաղվեց այս եկեղեցում[4]։

Եկեղեցին փակվել է 1860 թվականին։ 2005 թվականին Կալկաթայի հայ եկեղեցական համայնքի կողմից սկսված հիմնանորոգումից հետո եկեղեցին վերաօծվել է 2006 թվականին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «আর্মেনিয়ান চার্চ – বহরমপুর | District Murshidabad | India» (Bengali). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 10-ին.
  2. Volume 6 (1846). «The Calcutta Review». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. Achal Malhotra (2018 թ․ սեպտեմբերի 7). India - Armenia: So Far yet So Close. ISBN 9781642499650. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  4. «Place to visit-Berhampore». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  5. «Did you know that not only the British but the Dutch, the Danes, the French and the Portuguese». outlookindia.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.