Ղազարոս
Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ
|
Ղազարոս, տղամարդու տարածված հայկական անձնանուն է։ Ծագել է եբրայերեն אֶלְעָזָר (Էլ ազար) անունից, որը Աստծո օգնություն է նշանակում, հունարեն՝ Lazaros։ Այս անունը տարածված է բոլոր քրիստոնյա ազգերի մեջ։ Եկել է Ավետարանից։ Մինչև օրս գործածական անուն է հայերի մեջ։ Փաղաքշական ձևերն են Ղազար, Ղազիկ, Ղազո, որոնցից կազմվում են ազգանուններ՝ Ղազարյան, Ղազարոսյան, Ղազոյան, Ղազիկյան ազգանունը[2]։
Անձնանվան այլ տարբերակներ են․ Էղիասար, Լազար։