Սուրբ Հրեշտակապետի վանք

Սուրբ Հրեշտակապետի վանք (Կամախի Սուրբ Հրեշտակապետի վանք), միջնադարյան հայկական կրոնական կառույց Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Դարանաղի գավառի Կամախ քաղաքում[1], ներկայիս Թուրքիայի Արևելյան Անատոլիա տարածաշրջանի Էրզինջանի մարզում։

Սուրբ Հրեշտակապետի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԿամախ, Թուրքիա
Ճարտարապետական ոճՀայկական
Քարտեզ
Քարտեզ

Տեղադիրք խմբագրել

Վանքը կառուցված է Արևմտյան Եփրատի աջ ափից վեր բարձրացող ժայռի ստորոտին։ Գետի մյուս ափին Կամախ քաղաքն է և նրա միջնաբերդը՝ Անի-Կամախ ամրոցը։ Հնում Անի-Կամախում էր գտնվում հայոց թագավորների պանթեոնը։

Պատմություն խմբագրել

Ենթադրվում է, որ վանքը հիմնադրվել է 11-րդ դարից առաջ։ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին այն հիմնականում եղել է ուխտատեղի։

Այն կազմված է 11 մ երկարությամբ եկեղեցուց, որի մի մասը գտնվում է ժայռի ներսում՝ ներկայացված փորված խցերով, իսկ 5,5մ հատվածը դուրս է գալիս ժայռից։ Եկեղեցին շրջափակված է եղել ժայռին մասամբ հարող բազմանկյուն թմբուկով։ Այն զարդարված էր նկարներով։

Վանքն այժմ գտնվում է կիսավեր վիճակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Holy Archangel monastery of Gamakh». www.collectif2015.org (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 24-ին.