Կարասու (գետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարասու (այլ կիրառումներ)
Կարասու (թուրքերեն՝ Karasu) կամ Արևմտյան Եփրատ, գետ Հայկական լեռնաշխարհում։ Արածանիի հետ առաջացնում են Եփրատը։ Երկարությունը՝ 470 կմ, ավազանը՝ 22 հազար կմ2։ Սկիզբ է առնում Ծաղկավետ լեռների հարավային լանջից՝ մոտ 3000 մ բարձրությունից։
Կարասու | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 470 կմ |
Ավազանի մակերես | 22 000 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Ծաղկավետ |
Գետաբերանի տեղակայում | Եփրատ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Թուզլուսու, Շաղագոմքի գետ, Q19312190?, Դերջան, Բարաձոր, Բուլանըղ, Արտվանիսսու և Աղտաղտ |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Էրզրումի մարզ և Էրզինջանի մարզ |
ԱնվանումԽմբագրել
Անվանումն առաջացել է թուրքերեն Կարա ― «սև» և սու ― «ջուր» բառերից, այսինքն՝ «սև ջուր» (թուրքական շատ տարածված գետանուն է, որը նկատի ունի ոչ թե գետի ջրի գույնը, այլ գետի սնման աղբյուրը. գետը գոյանում է գրունտային ջրերից՝ ի հակադրություն Աղսու ― «սպիտակաջուր» գետանվան, որը նկատի ունի գետի գոյացումը ձյան հալոցքային ջրերից)[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 310)։ |