Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի (Բուխարեստ)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Բուխարեստում, Ռումինիա։ Եկեղեցին կառուցվել է Strada Armenasca (Հայկական փողոց) և Strada Carol I (Կարոլ Ա. փողոց) փողոցները հատող վայրում։ Այն գտնվում է Բուխարեստի կենտրոնում և իր հովանու տակ են Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդարանը և Ռումինիայի Հայոց Միությունը։

Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի (Բուխարեստ)
Եկեղեցի
ՏեղադրությունՌումինիա Բուխարեստ, Ռումինիա
ԱշխարհՌումինիա
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ1911
Կառուցման ավարտ1915, սեպտեմբերի 8
##Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի (Բուխարեստ) (Ռումինիա)
Set01-church1.svg
44°26′18″ հս․ լ. 26°06′47″ ավ. ե.HGЯO

ՊատմությունԽմբագրել

Բուխարեստում հայերն առաջին եկեղեցին՝ Բըրըթիա (Եղբայրություն), կառուցել են 1581-1629 թվականներին, այն հավասարապես ծառայել է ուղղափառ և կաթոլիկ հավատացյալներին։ Երբ 1638 թվականին այն անցավ կաթոլիկ եկեղեցու տնօրինությանը, ուղղափառ հայերը կառուցեցին մեկ այլ՝ փայտե եկեղեցի։ Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց ներկա եկեղեցին կառուցվել է 1911-1915 թվականներին նույն տեղում, ճարտարապետ Գրիգոր Չերքեզի նախագծով[1]։

Եկեղեցին կառուցել է Հովվյան ընտանիքից Հարություն Հովվյանը։ Եկեղեցին անվանվել է Միքայել և Գաբրիել հրեշտակապետերի անունով։ Այդ ժամանակ հայ գաղութի երևելիներից և Բուխարեստի վճռաբեկ ատյանի խորհրդական Գրիգոր Պըյքըլիի ջանքերով, ով մեծ գումար է տրամադրել եկեղեցու կառուցման համար, իր օժանդակությամբ և եկեղեցական խորհուրդի որոշումով, 1910 թվականի մարտին, մասնավոր ճարտարապետ է գնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ուսումնասիրելու Մայր Տաճարը, որի նման կառուցվում է Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց Հայոց եկեղեցին։ Ճարտարապետը երեք ամիս մնում է Էջմիածնում։ Եկեղեցու հիմնարկեքը կատարվում է 1911 թվականին, եկեղեցու կառուցման համար հավաքվում է անհրաժեշտ 113,342.50 լեյ ոսկի գումար, և եկեղեցու շինությունն ավարտվում է 1914 թվականին։ Եկեղեցու օծումը կատարվել է 1915 թվականի սեպտեմբեր 8-ին՝ ձեռամբ բուլղարահայերի հոգևոր առաջնոր Տեր Ղևոնդ արքեպիսկոպոս Դուրյանի[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել