Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վիեննա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Ավստրիայի Վիեննա քաղաքի 3-րդ շրջանի Kolonitzgasse 11 բակում։ Համարվում է Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակության և միաժամանակ Ավստրիայի հոգևոր հովվության առաջնորդարանը։ Եկեղեցու օծման արարողությունը կատարել է Վազգեն Առաջին ամենայն հայոց կաթողիկոսը։ Եկեղեցին կառուցվել է 1968 թվականին, սակայն պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1972 թվականի դեկտեմբերի 12-ին[1]։

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՏեղագրությունԱվստրիա Վիեննա
Հոգևոր կարգավիճակԳործող
Ներկա վիճակԿանգուն
ԱռաջնորդՏեր Հայկազուն եպիսկոպոս Նաճարյան
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ1968
Քարտեզ
Քարտեզ
 St. Hripsime, Vienna Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1964 թվականին Kolonitzgasse 11 հասցեում ձեռք է բերվել եկեղեցու տարածքը։ Հայ ճարտարապետ Էդուարդ Սարապյանը նախագծել է եկեղեցին հայկական ճարտարապետությանը համահունչ։ Եկեղեցին կառուցել է ճարտարապետ Վալտեր Դուշմեյդը։ 1968 թվականին ապրիլի 21-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը կատարել է եկեղեցու օծման արարողությունը[2]։

 
Սուրբ Հռիփսիմեի սրբապատկերը եկեղեցու պատին

Եկեղեցին գտնվում է շենքերի բակում։ Եկեղեցու մուտքի վերևում՝ քարե ռելիեֆի վրա երկու հրեշտակներ պահել են խաչը, որի ներքևում հայերեն արձանագրությունն է.

  ԿԱՌՈՒՑԱԻ Ս. ՀՌԻՓՍԻՄԷ ԵԿԵ

ՂԵՑԻՍ Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
Տ.Տ. ՎԱԶԳԵՆԻ Ա. ԿԱԹՈՂԻԿՈ
ՍԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ, ԱՐԴԵԱՄԲ
ՏԻԿՆՈՋՆ ՌՕԶ ԹՐԻՔԻ’Ի, ԾՆ.
ՀՌԻՓՍԻՄԷ ՀԱԼԱՃԵԱՆ,
Ր ԹՌԻԻՆ ՀԱՅՈՑ ՌՆԺՋ ԵԻ ՅԱՄԻ ՏԵԱՌՆ 1967

 

Եկեղեցու ներքին և արտաքին հարդարանքներում աչքի է ընկնում քարե երիզի վրա փորագրված խաղողի ողկույզով տարածվող զարդանախշը, պատի խորշում ամրացված Էջմիածնից բերված փոքրիկ խաչքարը և Սուրբ Հռիփսիմեի սրբապատկերը։ Սրբի գլխին նահատակության պսակն է, ձեռքին՝ մեծ խաչ, վերևում՝ Սուրբ հոգու աղավնին, ոտքերի տակ՝ Տրդատ 3-րդ արքան։

Եկեղեցու բակում կա հուշարձան` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հայկական հրապարակ խմբագրել

 
Հավատ (հուշարձան, Վիեննա)

2001 թվականին եկեղեցու մերձակա հրապարակը կոչվել է Հայկական հրապարակ, որտեղ տեղադրվել է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված «Հավատ» հուշարձանը (քանդակագործ` Մարիամ Հակոբյան

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Felix Czeike (Hrsg.)։ Armenische Kirche. In: Historisches Lexikon Wien. Band 1, Kremayr & Scheriau, Wien 1992, ISBN 3-218-00543-4, S. 158 (Digitalisat).
  • Dehio-Handbuch. Die Kunstdenkmäler Österreichs: Wien. II. bis IX. und XX. Bezirk, III. Bezirk Landstraße, Armenische Kirche hl. Hripsime. Verlag Anton Schroll & Co, Wien 1993, Seite 47, ISBN 3-7031-0680-8.
  • Franz Gschwandtner, Christian Gastgeber: Die Ostkirchen in Wien. Ein Führer durch die orthodoxen und orientalischen Gemeinden. Styria, Wien 2004, ISBN 3-222-13145-7

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, Վիեննա». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
  2. Neue Leitung für armenisch-apostolische Kirche in Österreich

Արտաքին հղումներ խմբագրել

Ավստրիայի հայ առաքելական եկեղեցական համայնք Արխիվացված 2016-01-16 Wayback Machine