Սուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)

եկեղեցի Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղում

Սուրբ Հովհաննես մատուռ[3], (Ծաղկաբերի Սուրբ Հովհաննես), Հայ առաքելական եկեղեցու մատուռ Հայաստանի Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի մոտակայքում, Փամբակի լեռնաշղթայի Սրբի լեռան դժվարամատչելի բարձունքի վրա։ Գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում, լինում են երկրաշարժեր և սաստիկ քամիներ։ Մատուռը գրանցված է Ծաղկաբեր գյուղի մշակութային անշարժ հուշարձանների ցանկում։

Սուրբ Հովհաննես մատուռ
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և մատուռ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԼոռու մարզ, Ծաղկաբեր
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳուգարաց թեմ
Հիմնական ամսաթվերը1958[1]
Ներկա վիճակԿանգուն, Կարիք ունի՝ վերականգնման և աղճատված տեսքը վերափոխման։
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[2]
Հիմնադրված1958[1]
Քարտեզ
Քարտեզ
 St. Hovhannes chapel, Hartagyugh Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ըստ ավանդության այստեղ ամփոփված է Հովհաննես Մկրտչի մասունքներից, որը այստեղ է բերվել 13-րդ դարում։

Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է 2157 մետր բարձրության վրա՝ Սրբի լեռան գագաթին։ Այնտեղ հասնել հնարավոր է Հարթագյուղ, Ծաղկաբեր, Մեծ Պարնի, գյուղերից մոտ 3 կմ ոտքով լեռը բարձրանալով։

Մատուռի նախնական, հին տեսքը չի պահպանվել։ Զորավոր Սուրբ Հովհաննես մատուռը երեք անգամ պայթեցվել և այրվել է կոմունիստական ռեժիմի օրոք և երեք անգամ վերականգնվել հարթագյուղցիների ջանքերով։ Վերջին անգամ վերաշինվել է 1958 թվականին։ Սրբավայրը Արևելյան Հայաստանի յոթ հայտնի ուխտավայրերից է, հիշատակում է Ղևոնդ Ալիշանը (Վենետիկի Ս. Ղազար կղզի

Մատուռի մասին իր նամակներում և բանաստեղծություններում անդրադարձել է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը։ Մատուռի մասին տեղեկություններ է հաղորդում նաև 20-րդ դարի միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևը իր «Հայտնի մարդկանց հետ» գրքում։ Անցյալ դարերի ընթացքում մատուռը եղել է Ալեքսանդրապոլի գավառի վարդավառյան ամենանշանավոր ուխտավայրերից մեկը։

2005 թվականից մատուռի տարածքում սկսել են խաչքարեր տեղադրել։ Չնայած, որ խաչքարեր եղել են նաև մինչև առաջին պայթեցումը՝ 1930-ականներ։ Ըստ ականատեսների ներքևում կարելի էր տեսնել բազմաթիվ բեկորներ։ Այժմ այնտեղ հարյուրավոր խաչքարեր կան տեղադրված[4]։ Ներսում խաչեր ու սրբապատկերներ են տեղադրված։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%B8%D6%82%D6%80%D5%A2_%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D5%BD_%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%BC_(%D5%80%D5%A1%D6%80%D5%A9%D5%A1%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2)
  2. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  3. «Հարթագյուղ». Պատմական Հետք. Վերցված է 2021 թ․ հուլիսի 2-ին.
  4. Հայրապետյան, Սաթենիկ (16.08.2019). «Սուրբ Հովհաննես մատուռի հրաշագործ ուժն ու մատուռ տանող բարդ ճանապարհը».