Սուրբ Հովհաննես եկեղեցի (Չինսուրա)

Սուրբ Հովհաննես եկեղեցի, հայկական եկեղեցի Հնդկաստանի Չինսուրա քաղաքում[1]։

Սուրբ Հովհաննես եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՏեղագրությունHugli-Chuchura?
ԴավանանքՀայկական պատարագ
Հիմնական ամսաթվերը1695
ՆվիրվածՀովհաննես Մկրտիչ
ԱնվանվածՀովհաննես Մկրտիչ
Հիմնադրված1695
Քարտեզ
Քարտեզ
 Armenian Church of St. John the Baptist, Chinsurah Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)

Պատմություն խմբագրել

Հայերը Չինսուրայում հաստատվել են 1645 թվականին՝ հոլանդացիներից հետո, որոնց համայնքը ձևավորվել է 1625 թվականին։ Մինչև 19-րդ դարի վերջը Չինսուրայում հայկական համայնքը եղել է բավական մեծ։

Չինսուրայի Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցվել է 1697[2] թվականին (այլ տվյալներով՝ 1695 թվականին[1]) և նվիրված է Հովհաննես Մկրտչին։ Այն երկրորդ ամենահին քրիստոնեական եկեղեցին է Բենգալիայում և ամենահին հայկական եկեղեցին՝ Հնդկաստանում։ Եկեղեցին լավ է պահպանվել Կալկաթային մոտ գտնվելու և Եկեղեցիների հայկական կոմիտեի խնամքի շնորհիվ։

Ամեն տարի հունվարի 13-14-ը եկեղեցում նշվում է Հովհաննես Մկրտչի տոնը, որի մասունքները (ձեռքի ոսկորի մի մասը), ինչպես համարվում է, գտնվում է Սուրբ Նազարեթի վանքում, որը տեղակայված է 65 կմ հեռավորության վրա և տոնի ժամանակ տարվում է Սուրբ Հովհաննես եկեղեցի ուխտագնացների կողմից[3]։

Եկեղեցու կողքին գտնվում է Արցախի Գյուլիստանի հայտնի իշխաններ Մելիք-Բեգլարյանների ընտանեկան գերեղմանատունը։

2007 թվականի մարտի 1-ին Չինսուրայի Սուրբ Հովհաննես եկեղեցի է այցելել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Չինսուրայի Ս. Հովհաննես հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել
  2. «Սուրբ Հովհաննես եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  3. «Traditional pilgrimage to Saint John the Baptist Armenian Church of Chinsurah». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  4. «Pontifical visit to St. John the Baptist Church of Chinsurah». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.