Սուրբ Հովհաննես եկեղեցի (Ճահուկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հովհաննես եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար պատմական Մեծ Հայքի Ճահուկ գավառում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Բաբեկի շրջանի Ճահուկ (Ջահրի) գյուղի հյուսիսարևելյան թաղամասում[1]։
Սուրբ Հովհաննես եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Ճահուկ, Ադրբեջան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Ներկա վիճակ | անհայտ |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 12-րդ դար |
Փակված է | 2009 |
Շինանյութ | սրբատաշ և կիսամշակ քար, աղյուս |
Վիճակը 1980-ականներին կանգուն էր, որմերում ճաքեր կային։ Սակայն ներկա պահին վիճակն անհայտ է[1]։
Պատմություն խմբագրել
Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցվել է 12-13-րդ դարերում։ Ճարտարապետի և պատվիրատուի անուններն անհայտ են[1]։
Ճարտարապետություն խմբագրել
Եկեղեցու հորինվածքը՝ քառամույթ գմբեթակիր բազիլիկա։ Տաճարը կառուցվել է սրբատաշ և կիսամշակ քարից, աղյուսից։ 17-րդ և 19-րդ դարերում եկեղեցին վերանորոգվել է։ Մուտքը գտնվում է հարավային ճակատում։ Եկեղեցու աբսիդը կիսաշրջանաձև է, իսկ մույթերը՝ ուղղանկյուն։ Կա ավանդատների մեկ զույգ։ Գմբեթն աղյուսաշեն է և ութանիստ[1]։
Եկեղեցու հարավային և արևմտյան ճակատում կան արձանագրություններ։ Կան նաև 18-19-րդ դարերի որմնանկարներ։ Շրջակայքում եկեղեցին ունեցել է շինություններ, որոնք այժմ քայքայված են[1]։