Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Օզասկու)
հայկական եկեղեցի Օզասկու քաղաքում, Բրազիլիա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, առաջին հայ առաքելական եկեղեցին Բրազիլիայում։ Գտնվում է Սան Պաուլո նահանգի Օզասկու քաղաքում։
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Օզասկու)
| |
Եկեղեցի | |
---|---|
Տեղադրություն | Բրազիլիա, Օզասկու Igreja Apostólica Armênia São João Batista,R. Carlos da Costa Ramalho Júnior, 497 - Pres. Altino, Osasco - SP, 06213-110, Brazil, +55 11 3681-8110 |
Աշխարհ | Բրազիլիա |
Կրոնադավանանք | ![]() |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կանգուն |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 1930 |
Կառուցման ավարտ | 1941, փետրվարի 16 |
Պատմություն
խմբագրելՍուրբ Հովհաննես եկեղեցու համար հողատարածք հայ համայնքը ձեռք է բերել 1928 թվականին, շինարարությունը մեկնարկել է 1930 թվականին։ Եկեղեցու հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 1930 թվականի մայիսի 4-ին։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1932 թվականին։ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին օծվել է 1941 թվականի փետրվարի 16-ին արքեպիսկոպոս Գարեգին Խաչատուրյանի կողմից[1]։
Եկեղեցու բակում է գտնվում հայ համայնքի նախաձեռնությամբ կանգնեցված Հայոց այբուբենին նվիրված գրանիտե հուշարձանը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սբ Հովհաննես եկեղեցի, Բրազիլիա, Օզասկու». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Հայոց այբուբենին նվիրված հուշարձան Օզասկուում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.