Սուրբ Հարություն եկեղեցի (Մայկոպ)

Սուրբ Հարություն եկեղեցի, Մայկոպ քաղաքում գտնվող կրոնական կառույց (ռուս.՝ Церковь Святого Воскресения)։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հարավային Ռուսաստանի հայոց թեմին, գտնվում է Ռուսաստանի Կրասնոդարի մարզում՝ Ադիգեայի Մայկոպ քաղաքում (Հաղթանակի փողոց, տուն 10)[1]։ Համակարգում է Մայկոպում բնակվող առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը։

Սուրբ Հարություն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՄայկոպ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՌուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ
Հիմնական ամսաթվերը1912
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Ճարտարապետական ոճՀայկական եկեղեցական ճարտարապետություն
Հիմնադրված1912
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Մայկոպում հայերն առաջին անգամ հաստատվել են 19-րդ դարի երկրորդ կեսին։ Նրանք եղել են Նոր Նախիջևանից, Ղրիմից ու Արևմտյան Հայաստանից գաղթածներ, ինչպես նաև համշենահայեր Տրապիզոն, Օրդու, Սամսուն քաղաքների ծայրամասերից (Սև ծովի հարավային ափեր), որոնք փախել են Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների պատճառով։ Մայկոպի հայկական համայնքը եղել է փոքրաթիվ․ 1897 թվականին այնտեղ ապրել է 381 հայ (265 տղամարդ և 116 կին), 1902 թվականին՝ 344 (168 և 176), 1908 թվականիցն՝ 540 (256 և 284), 1915 թվականին՝ 762 (392 և 370), 1916 թվականին՝ 639 (355 և 284)։

Սուրբ Հարություն եկեղեցին կառուցվել է 1912 թվականին[1]։

Ճարտարապետություն

խմբագրել

Նախապես եկեղեցին եղել է ուղղանկյուն երկհարկանի շենք՝ կառուցված գավառային մոդեռն ոճով։ Հետագայում կառուցված համաչափ շինության պատճառով այն դարձել է П-աձև և կորցրել իր սկզբնական տեսքը[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Архитектурные памятники города Майкопа конца XIX века — начала XX века». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել