Հարավային Ռուսաստանի հայոց թեմ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հարավային Ռուսաստանի թեմ[1], Հայ առաքելական եկեղեցու թեմ Ռուսաստանում, որը գործում է երկրի հարավաում։

Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցի, Կրասնոդար

Թեմի իրավասության ներքո են՝ Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերը, Դաղստանի, Հյուսիսային Օսիայի, Ադիգեայի և Կարաչայ-Չերքեզիայի Հանրապետությունները, ինչպես նաև Աբխազիան։ Առաջնորդանիստը՝ Կրասնոդար քաղաքի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցի։

Պատմություն խմբագրել

1966 թվականին Նոր Նախիջևանի և Հյուսիսային Կովկասի թեմի և Մոսկվայի ծխի միացումից հետո Մոսկվան դառնում է թեմի կենտրոն, ձևավորվում է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը։ 1998 թվականի հունվարի 13-ին Ամենայն Հայոց Գարեգին Ա Կաթողիկոսի հրամանով Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը վերաձևավորվում է երեք թեմի.

  1. Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմ, կենտրոնը՝ Մոսկվա,
  2. Հարավային Ռուսաստանի թեմ, կենտրոնը՝ Կրասնոդար,
  3. Ուկրաինայի թեմ, կենտրոնը՝ Լվով։

1998 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Հարավային Ռուսաստանի թեմի առաջնորդ է նշանակվում Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանը։ 2000 թվականին Ամենայն Հայոց Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսի Հայրապետական օրհնությամբ և տնօրինությամբ առաջնորդ է նշանակվում Գերաշնորհ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսեսյանը։ 2009 թվականին Սեպտեմբերի 23-ին Հայ Առաքելական Եկեղեցու Հարավային Ռուսաստանի թեմի կյանքում տեղի ունեցավ մեծ իրադարձություն՝ հանդիսավոր շուքով նշվեց առաջնորդարանի բացումը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.

Գրականություն խմբագրել

  • «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի» Հարավային Ռուսաստանի թեմ, Կրասնոդար, 1998 թ.

Արտաքին հղումներ խմբագրել