Սուրբ Հակոբ եկեղեցի (Հացիկ)
եկեղեցի Հացիկ գյուղում
Սուրբ Հակոբ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող կիսավեր եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Հացիկ գյուղի հյուսիսային եզրին[1]։
Սուրբ Հակոբ եկեղեցի (Հացիկ)
| |
![]() | |
Տեղադրություն | ![]() |
---|---|
Աշխարհ | Այրարատ |
Երկիր | ![]() |
Պատմական երկիր | ![]() |
Կրոնադավանանք | ![]() |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | կիսավեր |
Ժառանգության կարգավիճակում | Տեղական նշանակություն ունեցող պատմամշակութային հուշարձան |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 1890 |
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
40°50′31″ հս․ լ. 43°52′36″ ավ. ե.HGЯO | |
![]() |
Պատմություն
խմբագրելՍուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել է 1890 թվականին, սև սրբատաշ քարերից։ Վերակառուցվել 20-րդ դարում, բայց 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից մեծ վնաս է կրել և գտնվում է կիսավեր վիճակում[2]։
Ճարտարապետություն
խմբագրելԵկեղեցին կառուցվել է սև սրբատաշ քարերով։ Կանգուն են մնացել միայն պատերը։ Ծածկն ամբողջությամբ փլվել է։ Դուռը բացվում է հարավային կողմից։ Արևելյան խաչթևերում կիսակլոր աբսիդն է՝ հյուսիսային կողմի խորանով և մկրտության ավազանը, իսկ հարավայինն ամբողջությամբ փլված է։ Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է որպես հացահատիկի պահեստ և կինոդահլիճ։ Եկեղեցուց հյուսիս գտնվում է հին գերեզմանատունը[2]։