Սուրբ Կլիմենտ Օխրիդսկու անվան ազգային և համալսարանական գրադարան

«Սուրբ Կլիմենտ Օխրիդսկու» անվան ազգային և համալսարանական գրադարան (մակեդոներեն՝ Национална и универзитетска библиотека „Св. Климент Охридски“), Մակեդոնիայի ազգային գրադարան։ Գտնվում է երկրի մայրաքաղաք Սկոպյեում։ 1944 թվականի նոյեմբերի 23-ին Մակեդոնիայի ազգային ազատագրական շարժման (ASNOM) հակաֆաշիստական ժողովի որոշմամբ հաստատված առաջին ինստիտուտներից մեկն է։

Սուրբ Կլիմենտ Օխրիդսկու անվան ազգային և համալսարանական գրադարան
Երկիր Հյուսիսային Մակեդոնիա
Տեսակազգային գրադարան, գիտական գրադարան և գրադարան
Հիմնվել է1944
ՏեղադրությունCentar Municipality? և Սկոպիե
Անվանված էԿլիմենտ Օխրիդսկի
Այլ տվյալներ
Կայքnubsk.edu.mk(մակեդ.)

Մակեդոնիայի Հանրապետության հողում հարուստ գրադարանային ավանդույթների արմատները հասնում են Սուրբ Կյուրեղին (826-869 թթ.) և Մեթոդիոսին (820-885 թթ.), որոնց հենքի վրա գրադարանը սկսեց կառուցել և զարգացնել իր գործունեությունը։ Նրա հովանավորը՝ Սուրբ Կլիմենտ Օխրիդսկին (840-916 թթ.), հիմնել է Օխրիդի Սուրբ Պանտելեմոնի վանքի առաջին վանական գրադարանը։ Մակեդոնիայի մի շարք միջնադարյան վանական գրադարաններ Մակեդոնիայի տարածքում շարունակել են այդ գրադարանային ավանդույթը։

«Սուրբ Կլիմենտ Օխրիդսկու» անվան ազգային և համալսարանական գրադարանի նախնական ֆոնդը կազմում է 150000 գրադարանային միավոր, հիմնականում համալսարանական դասագրքեր և հումանիտար ու հասարակական գիտությունների բնագավառում գիտական հրապարակումներ, գրականություն, ազգագրություն, աշխարհագրություն, պատմություն և այլն, ինչպես նաև տեղեկատու գրքերից (հանրագիտարաններ, բառարաններ, մատենագիտություններ) և գրեթե 300 անուն պարբերականներ։ 1945 թվականին, ASNOM-ի որոշմամբ Ազգային համալսարանական գրադարանը սկսում է ստանալ Մակեդոնիայի և նախկին Հարավսլավիայում հրապարակությունների պատճենները։ Այսպիսով, այն դառնում է Մակեդոնիայի նախկին ժողովրդական հանրապետության դեպոզիտային գրադարանը և Հարավսլավիայի ութ դեպոզիտային գրադարաններից մեկը։ 1991 թվականից, Մակեդոնիայի Հանրապետության անկախությունից հետո, գրադարանը դարձել է մակեդոնյան հրատարակչական արտադրության գրապահոցը[1]։

1962 թվականի Սկոպյեի ջրհեղեն ու 1963 թվականի երկրաշարժը դաժանորեն խաթարեցին գրադարանի զարգացումը։ Գրադարանի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվեց, և այդ ժամանակահատվածում շուրջ 500 հազար միավորի հասնող ֆոնդը մեծ վնասներ կրեց։ 1964 թվականի սկզբին ֆոնդը տեղափոխվեց և տեղավորվեց մաքսային կառույցում, որտեղ գրադարանը գործեց, մինչև 1972 թվականին տեղափոխվեց նոր և ժամանակակից շենք։

Հավաքածու խմբագրել

Հիմնադրվել են հետևյալ բաժինները

  • Բիբլիոգրաֆիական կենտրոն (1949 թ.) որպես Մակեդոնիայի ազգային մատենագիտության ստեղծման համար պատասխանատու միավոր
  • Գրադարանային կենտրոն և գրադարանավարության զարգացում (1954 թ.)
  • Միկրոֆիլմերի լաբորատորիա (1966 թ.)
  • Պահպանման և վերականգնման լաբորատորիա (1970 թ.)
  • Ուղղորդող կենտրոն (1976 թ.), որը հետագայում սկսեց գրադարանային գործընթացների ավտոմատացման հետ կապված նախնական գործողություններ

Հատուկ հավաքածու խմբագրել

Հետագայում աստիճանաբար ստեղծվեցին հատուկ հավաքածուներ։ Դրանք ներառում են` հին տպագիր նյութեր և հազվագյուտ գրքեր, հին սլավոնական ձեռագրեր, արևելյան ձեռագրեր, գեղարվեստական, քարտեզագրական նյութեր, երաժշտական, արխիվային, դոկտորական և մագիստրոսական թեզեր և այլն։

Բացի իր հիմնական գործառույթը՝ Մակեդոնիայի Հանրապետության ազգային և կենտրոնական գրադարանային գլխամաս լինելը, գրադարանն ընդունում է նաև համալսարանական գործառույթ, որը թույլատրվում է 1960 թվականից Գրադարանների մասին օրենքին համաձայն[2]։

Գրադարանի տեղեկատվական համակարգ խմբագրել

1987 թվականին Ազգային գրադարանը, որը պատասխանատու է յուրահատուկ գրադարանային և տեղեկատվական համակարգի զարգացման համար և միավորում է երկրում գրադարանների բոլոր տեսակները, մասնակցեց գրադարանային և տեղեկատվական համակարգի ստեղծմանը և Հարավսլավիայում գիտական և տեխնոլոգիական տեղեկատվության համակարգի ստեղծմանը։

1996 թվականին Ազգային գրադարանը սկսեց կիրառել COBISS համակարգը։ 2001 թվականին այս գրադարանները միացնելով՝ COBISS.MK-ն, ստեղծվեց համընդհանուր գրացուցակների համակարգ, որը 2004 թվականի դեկտեմբերի 3-ին պաշտոնականորեն դարձավ ազգային գրադարանային տեղեկատվական համակարգ։ Այնուհետև, Ազգային գրադարանը և IZUM-ը Մակեդոնիայի Հանրապետությունում ստորագրել են COBISS.MK համակարգի ներդրման մասին համաձայնագիր և հիմնադրվել է Մակեդոնիայի վիրտուալ գրադարանային կենտրոնը (VLM Center) և ստանձնել այդ համակարգի ազգային գրադարանային տեղեկատվության ծառայությունը։

2003 թվականին Ազգային գրադարանը, Մակեդոնիայի բոլոր գրադարանների անունից, կնքել է COBISS.Net ցանցի ստեղծման մասին համաձայնագիր, որի միջոցով COBISS.MK ազգային գրադարանային տեղեկատվական համակարգը կապված էր տարածաշրջանում COBISS-ի մյուս գրադարանային տեղեկատվական համակարգերի հետ։ Այսօր COBISS.Net-ի միջոցով VLM կենտրոնը կապում և համագործակցում է Սլովենիայի, Սերբիայի, Մոնտենեգրոյի, Բոսնիա և Հերցեգովինայի, Բուլղարիայի և Ալբանիայի COBISS համակարգերում ավելի քան 700 մասնակից գրադարանների հետ։

Անդամակցություն խմբագրել

Ազգային և համալսարանական գրադարանի միջազգային համագործակցությունը շատ ակտիվ է և հարուստ։ Գրադարանը մի քանի միջազգային ասոցիացիաների և մարմինների անդամ է, այդ թվում`IFLA, CENL, LIBER, EBLIDA, ISSN, ISBN, ISMN: Գրադարանը Եվրոպական գրադարանի[3] և Համաշխարհային թվային գրադարանի գործընկերն է։ Բացի այդ, Ազգային գրադարանում տեղակայված են Գերմանական ընթերցասրահը, Կոնֆուցիուսի ինստիտուտը, ինչպես նաև ռուսական ընթերցասրահը, ԵՄ տեղեկատվության կետը և Ամերիկյան անկյունը։

2008 թվականի սկզբին դրվեց նոր և ժամանակակից շենքի հիմնաքարը և գրադարանն ունեցավ լրացուցիչ 3000 քմ։ Նոր շենքում տեղավորված են հատուկ հավաքածուներ, Մակեդոնիայի վիրտուալ գրադարանը և թվայնացման կենտրոնը։ Նոր շենքը պաշտոնապես բացվել է 2009 թվականի մայիսի 24-ին։

Մրցանակներ խմբագրել

Մակեդոնիայի գիտական, մշակութային և ընդհանուր սոցիալական զարգացմանը նպաստելու համար գրադարանը ստացել է հետևյալ պարգևները՝

  • Պատվո շքանշան (1972 թ.)
  • «Հոկտեմբերի 11» մրցանակ` որպես SRM-ի գիտության բնագավառում նշանակալի նվաճումների համար ամենաբարձր սոցիալական ճանաչում (1975 թ.) Մշակութային խարտիա (1984 թ.)
  • «Կլիմենտ Օխրիդսկի» մրցանակ (1984 թ. և 1994 թ.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «IFLA Survey of National Libraries of Education (Macedonia)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  2. Macedonian law for libraries(չաշխատող հղում)
  3. The European Library-archive link

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Կլիմենտ Օխրիդսկու անվան ազգային և համալսարանական գրադարան» հոդվածին։