Պարտադիր օրինակ, պետական գրապահոցներին, մատենագիտական և տեղեկատու կենտրոններին, գրադարաններին և այլ հաստատություններին պարտադիր կերպով տրվող տպագրական արտադրանքի նմուշ՝ գրանցման և հաշվարկման, մատենագիտական և տեղեկատու աշխատանքների կազմակերպման, գրադարանային ֆոնդերի համալրման ու պետական արխիվների ստեղծման, ինչպես նաև հեղինակային իրավունքի պահպանության նպատակով։ Առաջին անգամ կիրառվել է Ֆրանսիայում, 1537 թվականին։ Ռուսաստանում, որպես համապետ․ համակարգ, ընդունվել է 1783 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 210 CC-BY-SA-icon-80x15.png