Սուրբ Կարապետ եկեղեցի (Աբադան)

հայկական եկեղեցի Աբադան քաղաքում

Սուրբ Կարապետ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Աբադան քաղաքում: Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին: Գտնվում է իմամ Մուսա բին Ջաաֆար մզկիթի անմիջական հարևանությամբ[2][3]:

Սուրբ Կարապետ եկեղեցի
Chaurchhhhh.jpg
Եկեղեցու գմբեթներ
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունԽուզեսթան
ԴավանանքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
ԹեմՍպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[1]
ԱնվանվածՀովհաննես Մկրտիչ
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական տիպբազիլիկա
Ճարտարապետական ոճPahlavi architecture?
Կառուցման ավարտ1958
Գմբեթ2 հատ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Կարապետ եկեղեցի (այլ կիրառումներ)

ՊատմությունԽմբագրել

Պարսից ծոցի ափին գտնվող Աբադան նավահանգիստում հայերի հաստատման պատմությունը մեկ դարից ավելի չէ. 1909 թվականից անգլո-իրանական նավթային ընկերությունում ծառայության անցան Թեհրանի և Թավրիզի մի քանի հայեր։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ հայոց ցեղասպանությունից հետո, այստեղ բնակություն հաստատեցին ևս մի քանի վանեցի ընտանիքներ։ 1928 թվականի սկզբին հայերի թիվն անցավ 600-ը, իսկ քառասուն տարի անց՝ 5 հազարը։ Համայնքում եղել է վարժարան, մարզական ակումբ, երգչախումբ։ 1958 թվականին այստեղ բացվել է սուրբ Կարապետ եկեղեցին, որը դառնում է Աբադանի հայ բնակչության գլխավոր հավաքատեղին: 1960-ական թվականներին Աբադան են տեղափոխվել Չհարմահալի գավառի երեք հայաբնակ գյուղերի մի քանի տասնյակ ընտանիքներ, ինչպես նաև՝ հայեր Սպահանից, Շիրազից ու Նոր Ջուղայից[4]: Իրան-իրաքյան պատերազմից հետո հայերն արտագաղթել են Աբադանից:

Քաղաքում մնացել է միայն մեկ հայկական ընտանիք[5]: Եկեղեցու կառուցումից 50 տարի անց՝ 2018 թվականի դեկտեմբերի 24-ին, այն վերաբացվել է[6]:

ՃարտարապետությունԽմբագրել

Սուրբ Կարապետը կառուցված է հայկական դասական ճարտարապետության ոճով՝ բարձր կենտրոնական գմբեթով և երեք մուտքերով: Արևելյան կողմում գտնվում է խորանը, իսկ արևմուտքում վեր է խոյանում զանգակատունը: Շինանյութը մարմար է:

1966 թվականին բակում տեղադրվել է հուշակոթող՝ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին[7]:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել