Սուրբ Ծննդյան տաճար (Նիժնեկունդրյուչենսկայա)

Սուրբ Ծննդյան տաճար (ռուս.՝ Храм Рождества Христова), ուղղափառ տաճար Նիժնեկունդրյուչենսկայա գյուղում (Ուստ-Դոնեցկի շրջան, Ռոստովի մարզ, Ռուսաստան)։ Ենթարկվում է Մոսկվայի պատրիարքարանի Վոլգոդոնյան թեմին։ Կառուցվել է 1906 թվականին։ Որոշ տվյալներով` համարվում է ամենամեծ գյուղական ուղղափառ տաճարը Եվրոպայում[1]։

Սուրբ Ծննդյան տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՆիժնեկունդրյուչենսկայա, Ուստ-Դոնեցկի շրջան, Ռոստովի մարզ և Ռուսաստան
Դավանանքուղղափառություն
ԹեմՎոլգոդոնսկի թեմ
Հիմնական ամսաթվերը1906
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Հիմնադրված1906
Քարտեզ
Քարտեզ
hram-rogdestva.cerkov.ru

Պատմություն խմբագրել

Նիժնեկունդրյուչենսկայա ստանիցան Դոնի զորքի ողջ մարզում ամենահարուստներից մեկն էր։ XX դարի սկզբին այստեղ բնակվել է 7000 մարդ[1]։

Սուրբ Ծննդյան տաճարը դարձել է գյուղում կառուցված երրորդ տաճարը։ Նրանից առաջ XVIII դարում կառուցվել էին երկու փայտե եկեղեցիներ[1]։

Նոր տաճարը որոշել են կառուցել աղյուսից։ 1902 թվականին ճարտարապետ և գլխավոր շինարար Իվան Ռոդոմսկու ղեկավարությամբ սկսվեցին կառուցման աշխատանքները. սկզբում որոշվեց խփել 4000 հատ չորսմետրանոց ցից՝ հիմքի համար, և այդ աշխատատար գործը պահանջեց մեկ տարի։ Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, աշխատանքն ընթանում էր շատ արագ։ Դրան մասնակցում էր ստանիցայի գրեթե ամբողջ բնակչությունը[1]։

1906 թվականի հոկտեմբերի 12-ին տաճարն օծվեց ավագ երեց Վասիլի Իլյինսկու կողմից[1]։

1930-ական թվականներին իշխանությունները ձեռնարկել են եկեղեցին փակելու փորձեր, որոնք հանդիպել են տեղական բնակչության հակազդեցությանը։ 1933 թվականին ժամանած ՆԳԺԿ-ի ջոկատը ցրել է նրա պաշտպաններին, որից հետո գյուղում հետևել են ձերբակալություններ։ Տաճարը փակվել է և կողոպտվել։ Զանգերն ուղարկվել են վերաձուլման[1]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տաճարում վերսկսվել են եկեղեցական արարողությունները։ Սակայն արդեն 1961 թվականին տաճարը փակվել է երկրորդ անգամ, և նրա տարածքն օգտագործվել է որպես մարզադահլիճ, իսկ հետո այն վերածվել է կոլտնտեսական պահեստի[1]։

1990 թվականին տաճարը կրկին բացվել է, նույն թվականին սկսվել են վերականգնման աշխատանքները, որոնք շարունակվել են մինչև 2008 թվականը[1]։

Նկարագրություն խմբագրել

Եկեղեցին ունի երեք խորան. գլխավորն օծվել է ի պատիվ Սուրբ Ծննդյան, հյուսիսայինը՝ Սուրբ Երրորդության, հարավայինը՝ Կազանի Աստվածածնի սրբապատկերի[1]։

Շենքը զբաղեցնում է 940 քառակուսի մետր տարածք, պատերի բարձրությունը 56 մետր է, բարձրությունը գետնից մինչև խաչը՝ 76 մետր[2]։

Պատերը և առաստաղը ներսից նկարազարդված չեն[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «О храме | Храм Рождества Христова станица Нижнекундрюченская» (ռուսերեն). hram-rogdestva.cerkov.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  2. 2,0 2,1 «Ст.Нижне-Кундрюченская, храм – Нижний Дон, ч.6». Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.