Սուրբ Խաչ (Խիզանի գավառ)

գյուղ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ (այլ կիրառումներ)

Սուրբ Խաչ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզանի գավառակում՝ Մամռտանքի գյուղախմբում։

Գյուղ
Սուրբ Խաչ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽիզանի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն150 մարդ (XX դարասկիզբ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունսուրբ-խաչեցի
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Բնակիչները կոտորվել կամ տարագրվել են 1895 թվականին և 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Որոշներին բռնի մահմեդականացրել են։

Բնակչություն խմբագրել

20-րդ դարի սկզբին ուներ 30 տուն՝ 150 հայ բնակչով։

Տնտեսություն խմբագրել

Բնակիչների հիմնական զբաղմունքը այգեգործություն, պարտիզպանություն, անասնապահություն, արհեստներն ու մշակությունն էր։ Զբաղվում էին հացահատիկի, ծխախոտի և բամբակի մշակությամբ։

Պատմամշակույթային կառույցներ խմբագրել

Սուրբ Խաչն ուներ Սուրբ Առաքյալ անունով եկեղեցի։ Գյուղի մոտակայքում գտնվում է Խիզանի Սուրբ Խաչ վանքը։

Նշանավոր մարդիկ խմբագրել

Սուրբ Խաչում է ծնվել Հայաստանի վաստակավոր իրավաբան Արշակ Թովմասյանը (1913)[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 719

Աղբյուրներ խմբագրել