Սուրբ Խաչ Քրիստոսի եկեղեցի

հայկական եկեղեցի Խոյի Մահլազան գյուղում

Սուրբ Խաչ Քրիստոսի, հայ առաքելական եկեղեցի Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Մահլազան գյուղում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին։ Գտնվում է Խոյ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք՝ դեպի Մակու ճանապարհին։

Սուրբ Խաչ Քրիստոսի եկեղեցի
Եկեղեցու տեսքն ամբողջությամբ
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունԱրևմտյան Ադրբեջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱտրպատականի հայոց թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[1]
ԱնվանվածԿենարար Խաչ
Ճարտարապետական տիպբազիլիկա
Ճարտարապետական ոճՍեֆյան ճարտարապետություն
Կառուցման ավարտ18-րդ դար
Գմբեթ1 հատ
Քարտեզ
Քարտեզ
 Mahlezan Church Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Պատմություն խմբագրել

Գյուղի և եկեղեցու մասին առաջին հիշատակումը թվագրվում է 16-րդ դարի, որի համաձայն Սեֆյան շահ Թահմասպ I-ը դեռ 1562 թվականին հրովարտակով հաստատել է սուրբ Թադեի վանքին եկեղեցական հարկեր վճարող գյուղերը, որոնցից մեկը եղել է Մահլազանը։ Տարբերակներից մեկի համաձայն, այդ նախկին հայաբնակ գյուղը համապատասխանում է Մաղխազան անունով ավանին, որը գտնվել է միջնադարյան Հայաստանի Պարսկահայք աշխարհի Հեր գավառում։ Անվանումը ծագում է Մաղխազ՝ թիկնապահ անվանումից, որի պաշտոնում եղել են Խորխոռունիները։ Եկեղեցին կառուցվել է 18-րդ դարում[2]։ Այն Խոյ գավառի 8 եկեղեցիներից մեկն էր, որ գտնվում էր զուտ հայաբնակ Մահլազան գյուղում[3]։ Գյուղի բնակչությունը՝ 20 ընտանիք, չի տուժել հայոց Մեծ եղեռնի տարիներին[4]։

Ճարտարապետություն խմբագրել

Սուրբ Խաչը քարաշեն կենտրոնագմբեթ բազիլիկ կառույց է, 25x15 մետր ներքին տարածութեամբ եւ 8 մեթր բարձրությամբ (առանց գմբեթի)։ Յուրաքանչյուր երեք մետր բարձրանալու հատվածում դրված են քառակուսի երկար գերաններ։ Գմբեթն աղյուսաշեն է, ունի 12 լուսամուտներ, յուրաքանչյուրի տակ մեկական խորշով։ Ենթադրվում է, որ դրանց մեջ ամրացված պետք է լինեին 12 առաքեալների պատկերները[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 Գաղութե-գաղութ. Խոյի Մահլազան ավանի սուրբ Խաչ եկեղեցին
  3. «Ատրպատականի հայկական գաւառների իրավիճակը և բնակչության տեղաշարժը 20-րդ դարի սկզբին» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
  4. Թուրք հրամանատարը հայերին հրավիրեց իր մոտ, ապա զորքին ու քրդերին հրամայեց խումբ-խումբ կոտորել

Արտաքին հղումներ խմբագրել