Սուրբ Երրորդություն եկեղեցի (Նորս)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Երրորդություն եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Շահբուզի շրջանի Նորս (Նորագյուղ) գյուղի արևմտյան թաղամասում[1]։

Սուրբ Երրորդություն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Նորս, Ադրբեջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակքայքայված[1]
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ13-14-րդ դարերում[1]
Փակված է2009
Շինանյութսրբատաշ բազալտ և կիսամշակ քար
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Նորսի Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է 13-14-րդ դարերում[1]։ Ճարտարապետի անունը անհայտ է[1]։

Ճարտարապետություն խմբագրել

Կառուցվել է սրբատաշ և կիսամշակ բազալտից, աղյուսից։ 1654 և 1875 թվականին գյուղի բնակիչների առաջաձեռնությամբ եկեղեցին վերանորոգվել է։ Հորինվածքը՝ քառամույթ եռանավ բազիլիկա։ Մուտքերը գտնվում են արևմտյան և հյուսիսային ճակատներում։ Ունի յոթանիստ աբսիդ։ Մույթերը ուղղանկյուն են։ Կա մեկ զույգ ավանդատուն։ Արևմտյան ճակատին կան արձանագրություններ։ Մուտքի շուրջը զարդաքանդագների մի շարք է։ Եկեղեցու մուտքերի առջև կան 17-18-րդ դարերի մի քանի տապանաքարեր։ 1980-ականներին եկեղեցու վիճակը դեռ կիսականգուն էր։ Քանդված էր եկեղեցու հյուսիսային ավանդատունը, տաճարի ծածկի մի մասը և որմերում կար ճաքեր։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել