Սուրբ Գևորգի վանական համալիր (Շտայն ամ Ռայն)

վանական համալիր Շտայն ամ Ռայնում, Շվեյցարիա

Սուրբ Գևորգի վանական համալիր (գերմ.՝ Kloster St. Georgen), բենեդիկտյան նախկին աբբայություն Շվեյցարիայի Շտայն ամ Ռայն քաղաքում, Շաֆհաուզեն կանտոնում։ Հիմնադրվել է 11-րդ դարի սկզբին։ Վանքը նվիրված է եղել Սուրբ Գևորգի և Կիրիլ Գորտինսկու հիշատակին և 1525 թվականին՝ Ռեֆորմացիայի ժամանակշրջանում, վերացվել է։ Շտայն ամ Ռայն քաղաքի պատմության հետ սերտորեն կապված Սուրբ Գևորգի վանքը համարվում է Շվեյցարիայի ամենալավ պահպանված միջնադարյան վանական համալիրներից մեկը և օգտագործվում է որպես թանգարան։

Սուրբ Գևորգի վանական համալիր
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և կրոնական համայնք
ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
ՏեղագրությունՇտայն-ամ-Ռայն[1]
ՀասցեChirchhofplatz 7
ՎանականությունԲենեդիկտյան միաբանություն
Մասն էՇտայն ամ Ռայնի մշակութային արժեքների ցանկ
Ժառանգության կարգավիճակՇվեյցարիայի ազգային նշանակության մշակութային արժեք[1]
Քարտեզ
Քարտեզ
 Kloster St. Georgen, Stein am Rhein Վիքիպահեստում

Պատմական ակնարկ խմբագրել

Վանքը հիմնադրվել է մոտավորապես 970 թվականին շվաբացի դուքս Բուրհարդ III-ի և նրա կնոջ՝ Հադվիգի կողմից, Հադվիգի եղբոր՝ Բավարիայի դուքս Հենրիխ II-ի անմիջական մասնակցությամբ և ի սկզբանե գտնվել է Հեգաուի Հոենտվիլ լեռան վրա՝ դքսական ամրոցի կողքին։ Վանքի հսկողության տակ արդեն այն ժամանակ գործել է Սուրբ Գևորգին նվիրված պալատական դպրոց (լատին․՝ schola palatina

 
Սուրբ Գևորգի վանական համալիր
 
Տեսարան համալիրի բակից

973 թվականին՝ Բուրհարդ III-ի մահից, Հոենտվիլի կողմից որպես քաղաքական կենտրոնի նշանակության աստիճանական կորստից և Հադվիգի (994) մահից հետո, վանականների խնդրանքով աբբայությունն անցել է կայսր Հենրի II-ի խնամքին և մոտավորապես 1005 թվականին տեղափոխվել մոտակա Շտայն ամ Ռայն քաղաք։ Ավատական իրավունքի տեսանկյունից վանքը ենթարկվել է Հենրիխի կողմից հիմնադրված Բամբերգի եպիսկոպոսությանը, իսկ եկեղեցական և վարդապետական հարցերով այն ենթարկվել է Կոնստանցիայի եպիսկոպոսին։ Միևնույն ժամանակ, վանքի աշխարհիկ գործերի անմիջական ղեկավարումը գտնվել է ֆոգտի ձեռքում (գերմ.՝ Kast(en)vogt)։ 11-12-րդ դարերում այդ պաշտոնը հիմնականում պատկանել է Ցերինգենի ապագա դուքսերին։ 1146 թվականից ֆոն Կլինգենների տոհմի անդամները Շտայնում սկսել են ներկայացնել Ցերինգենի իշխանությունը, որոնք ամբողջությամբ վերցրել են Ֆոգտի իրավասությունները 1218 թվականին։

12-րդ դարում կանգնեցվել է վանական եկեղեցին, որը գոյություն ունի մինչ օրս, մյուս շինությունները թվագրվում են 13-15-րդ դարերով։ 1400-1480 թվականներին գոթական ոճով կահավորվել է վանքի կապիտուլի դահլիճը, ինչպես նաև արտաքին բակը։

1457 թվականին Ֆոգտի իրավունքները, քաղաքից և վանքից վեր բարձրացող Հոենքլինգեն ամրոցի հետ միասին, գնվել են Շտայն ամ Ռայն քաղաքային խորհրդի կողմից, որը մոտավորապես նույն ժամանակաշրջանում անցել է Ցյուրիխի ազդեցության ներքո։ 1474 թվականին վանական կապիտուլի անդամները ստացել են Ցյուրիխի քաղաքացիություն։ Տասը տարի անց՝ 1484 թվականին, Շտայն ամ Ռայն քաղաքն անցել է Ցյուրիխի հովանավորության և ռազմական պաշտպանության ներքո, որը 1498 թվականին ներկայացրել է Սուրբ Գևորգի վանքը կառավարելու իրավունքը։

Վանահայր Դավիդ ֆոն Վինկելսհայմի օրոք (1499 թվականից) վանքն ապրել է իր ծաղկման վերջին շրջանը, որն ավարտվել է քաղաքային խորհրդի հետ հակամարտությամբ, որը բռնկվել է Ռեֆորմացիայի ժամանակ։ 1525 թվականի հուլիսի 5-ին Դավիդ ֆոն Վինկելհայմը հայտարարել է վանքի լուծարման մասին և հավատարիմ մնալով հին դավանանքին, հեռացել Ռադոլֆցել, որտեղ էլ մահացել է հաջորդ տարի[2]։

Հետագայում նախկին վանքի շինություններն օգտագործվել են Ցյուրիխի պաշտոնյաների կողմից, այդ թվում՝ ներկայացուցչական նպատակներով։

1806 թվականին շինությունները դարձել են Շաֆհաուզեն կանտոնի սեփականությունը, իսկ 1834 թվականին դրանք վաճառվել են առևտրական Յոհան Պիտերին (գերմ.՝ Johann Peter), որն իր հերթին դրանք նվիրաբերել է քաղաքին՝ դպրոցի կազմակերպման համար, պայմանով, դրանց հետագա վերավաճառքն արգելելու պայմանով։ Սակայն նախկին վանքը ծանր բեռ է դարձել քաղաքի համար, հատկապես 1852 թվականին քաղաքային դպրոցի նոր շենքի կառուցումից հետո, տարածքը վարձակալությամբ տրվել է մանածագործական գործարանին, ինչի արդյունքում ներքին հարդարանքի մի մասը ավերվել է։

Ի վերջո, 1875 թվականին նախկին աբբայությունը ձեռք է բերել բողոքական քահանա Ֆերդինանդ Վետտերը (գերմ.՝ Ferdinand Vetter, 1811-1888), որի որդին՝ Ֆերդինանդը (1847-1924), այդտեղ կատարել է առաջին վերականգնողական աշխատանքները և կազմակերպել յուրահատուկ պատմամշակութային կենտրոն։ 1891 թվականին Սուրբ Գևորգի վանքի շինություններն անցել են Շվեյցարիայի Համադաշնության պաշտպանության ներքո։ 1926 թվականին երկար բանակցությունների արդյունքում վանքը դարձել է Գոտֆրիդ Կելլերի անվան հիմնադրամի սեփականությունը, որն իր առջև խնդիր է դրել պահպանել մշակութային հուշարձանները։ Լայնածավալ վերականգնումից ու կոնսերվացիայից հետո այստեղ բացվել է թանգարան, որը 1945 թվականից պատկանում է պետությանը։

Գոտֆրիդ Կելլեր հիմնադրամը նպատակ ունի ձեռք բերել հիմնական գործեր Շվեյցարիայից և արտերկրից, դրանք որպես փոխառություն տալու շվեյցարական թանգարաններին կամ վերադարձնել դրանք իրենց սկզբնական վայրերը։ Ի թիվս այլոց, հիմնադրամը ձեռք է բերել Սուրբ Գևորգի աբբայությունը։ Հավաքածուն ներառում է ավելի քան 8500 նկարներ, քանդակներ և արվեստի այլ գործեր Շվեյցարիայի համապատասխանաբար մոտ 110 թանգարաններում[3][4]։

Գրականություն խմբագրել

  • Maria Becker, Matthias Frehner: Das Kloster St. Georgen zu Stein am Rhein. (Schweizerische Kunstführer, Nr. 633). Hrsg. Gesellschaft für Schweizerische Kunstgeschichte GSK. Bern 1998, ISBN 978-3-85782-633-7.
  • Arnold Nüscheler: Die Gotteshäuser der Schweiz. Orell, Füssli, Zürich 1867, S. 29 ff.
  • Agnes Scherer: Schwören wie einst Scipio – Moralphilosophische Reflexion des Konzepts Eidgenossenschaft in einem frühhumanistischen Wandbilderzyklus des Klosters St. Georgen in Stein am Rhein. In: Zeitschrift für schweizerische Archäologie und Kunstgeschichte, 70, 2013, Heft 1, S. 5–40.
  • Ferdinand Vetter: Das S. Georgen-Kloster zu Stein am Rhein. Ein Beitrag zur Geschichte und Kunstgeschichte. In: Schriften des Vereins für Geschichte des Bodensees und seiner Umgebung, 13. Jg. 1884, S. 23–109 (Digitalisat)
  • Heinrich Waldvogel: Die Bauregesten des Klosters St. Georgen in Stein am Rhein. Verlag der Gottfried Keller-Stiftung, [Winterthur] 1973.
  • Hans Georg Wehrens: Der Totentanz im alemannischen Sprachraum. «Muos ich doch dran – und weis nit wan». Schnell & Steiner, Regensburg 2012, ISBN 978-3-7954-2563-0, S. 94 f.
  • Heinrich Kühnlein: Das Klostermuseum zu Stein am Rhein. In: Die Gartenlaube. Heft 39, 1896, S. 657–659 (Volltext [Wikisource] – über das Klostermuseum).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Swiss Inventory of Cultural Property of National Significance, February 2017Swiss Federal Office for Civil Protection, 2017.
  2. Winkel municipal website Արխիվացված 2008-06-07 Wayback Machine
  3. Claude Lapaire (2006 թ․ նոյեմբերի 14). «Gottfried Keller-Stiftung» (German). HDS. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Bund greift Gottfried-Keller-Stiftung unter die Arme» (German). Der Landbote/sda. 2011 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Գևորգի վանական համալիր (Շտայն ամ Ռայն)» հոդվածին։