Սուրբ Գրիգոր Հայաստանցի Տալլարի Սուրբը

«Սուրբ Գրիգոր Հայաստանցի Տալլարի Սուրբը. Հայաստանցի մի եպիսկոպոսի՝ Ալպերն ավետարանողի հետքերով» (ֆր.՝ Saint Grégoire d’Arménie Patron de Tallard: Sur les traces d’un évêque d’Arménie évangélisateur des Alpes)[1] աշխատությունը տալլարական մի Լեգենդի շուրջ հետազոտություն է, որ կատարվել է Մաքսիմ Եվադյանի կողմից 2011 թ.: Համաձայն դարեր շարունակ Տալլարի` Ֆրանսիական Բարձր Ալպերի համայնքներից մեկի բնակիչների մեջ շրջանառվող մի լեգենդի՝ Տալլարի սուրբ տերը մի եպիսկոպոս էր, որ եկել էր Մեծ Հայաստանից V դարի սկզբին։ Այս լեգենդի առկայությունը առիթ է դարձել այդ թեմայով առաջին ուսումնասիրությունը կատարելու համար։

Սուրբ Գրիգոր Հայաստանցի Տալլարի Սուրբը

Այս աշխատությունը միավորում է Ֆրանսիայի Բարձր Ալպերում, Իտալիայում, Հայաստանում և Հնդկաստանում մի քանի տարվա ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյուքները։ Այս բաղկացած է երեք թեմատիկ մասերից, որոնք համապատասխանում են երեք ուսումնասիրությունների. դրանք անցկացվել են՝ վերը նշված լեգենդի պատմական հիմքը բացահայտելու նպատակով։ Առաջին ուսումնասիրությունն արվել է՝ պարզելու համար, թե արդյոք հնարավոր է V դարի սկզբում ալպյան զանգվածի մոտակայքում գտնել գոնե մեկ հայի։ Երկրորդ մասը կազմում է պատմաբանի աշխատանքի տարրական հիմքը՝ հետազոտությունը և աղբյուների վերլուծությունը։ Հետազոտությունը շատ երկար չէ, քանի որ աղբյուրները փոքրաթիվ են։ Բայց դրանց վերլուծությունը, հատկապես 1837 թ. հրատարակված “Կյանք” գրքի վերլուծությունը բավականին ծավալուն է, բարդ և բազամկողմանի, քանի որ այդ տեքստը սրբի մասին բանավոր ավանդույթի հազարամյա կուտակման արդյունքն է։ “Կյանք” գրքի մանրակրկիտ վերլուծությունը դուրս է հանում որոշ տարրեր, որոնք կարող են հավակնել հասնել մինչև մոտ 400 թ.: Վերջիններս կազմում են երրորդ ուսումնասիրության թեման, որը ձգտում է IV և V դարի աղբյուրների մեջ վերագտնել այդ հայ եպիսկոպոսի, միսիոների և ուխտագնացի կյանքի և ստեղծագործության մասին ապացույցը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.sourcesdarmenie.com
  2. Yevadian, M. K., Saint Grégoire d’Arménie Patron de Tallard: Sur les traces d’un évêque d’Arménie évangélisateur des Alpes, 2011, Ed.: Sources d’Arménie ISBN : 978-2- 9527318-5- 0