Սուրբ Բավոնի տաճար (Գենտ)

Սուրբ Բավոնի տաճար (հոլ.՝ Sint Baafskathedraal), Գենտի թեմի Մայր տաճարը Բելգիայում, որը նվիրված է Սուրբ Բավոնին։

Սուրբ Բավոնի տաճար
հոլ.՝ Sint-Baafskathedraal
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրԲելգիա Բելգիա
ՏեղագրությունԳենտ[3]
ՀասցեSint-Baafsplein 1A[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Diocese of Ghent?
Օծման թվական1569[1]
Հիմնական ամսաթվերը1559[2], 1150[1], 1534[1] և 14-րդ դար[1]
Ժառանգության կարգավիճակԲելգիայի մշակույթի հուշարձան[1]
ՆվիրվածԲավոն
ԱնվանվածԲավոն
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն, Ռոմանական ճարտարապետություն[1] և Brabantine Gothic?[1]
Հիմնադրված1559[2], 1150[1], 1534[1] և 14-րդ դար[1]
Քարտեզ
Քարտեզ
 Sint-Baafskathedraal Վիքիպահեստում
sintbaafskathedraal.be(անգլ.)(նիդեր.)

Պատմություն խմբագրել

 

Ներկայիս եկեղեցու տեղում սկզբում եղել է Սուրբ Հովհաննես Մկրտչի փայտե մատուռը, որն օծվել է 942 թվականին Տուրնեի և Նուայոնի եպիսկոպոսի՝ Տրանսմարուսի կողմից։ 1038 թվականին մատուռը ընդարձակվել է և վերակառուցվեց ռոմանական ճարտարապետական ոճով։ Այս եկեղեցու և սկզբնական փայտե եկեղեցու հետքերը մինչ օրս պահպանվել են ներկայիս դամբարանում։

14-16-րդ դարերում եկեղեցին պարբերաբար վերակառուցվել է և ընդարձակվել գոթական ճարտարապետական ոճով։ Սկզբում ստեղծվել է նոր երգչախմբի նոր տաղավարը, ապա՝ ամբուլատորիան, իսկ երրորդ փուլում՝ նավերը։ 1569 թվականի հունիսի 7-ը համարվում է տաճարի շինարարության ավարտը։

 

1539 թվականին եկեղեցին դարձավ կոլեգիալական՝ Սուրբ Բավոնի աբբայության լուծարումից հետո, որը տեղի ունեցավ Կառլոս V կայսեր դեմ քաղաքացիների ապստամբության արդյունքում (Վերջինս մկրտվել է այս տաճարում)։ 1559 թվականին հիմնվել է Գենտի թեմը, և եկեղեցին դարձել է նրա Մայր տաճարը։

Գենտյան խորան խմբագրել

Տաճարը ողջ աշխարհին հայտնի է Գենտի խորանով, որը սկզբնապես գտնվել է Յոս Վեիդտայի մատուռում։ Խորանի թեման է Աստծո Գառի պաշտամունքն է «Հայտնություն Հովհաննեսի», ըստ որի մարգարեները, նախահայրերը, առաքյալները, նահատակները և սրբերը ծնկի են գալիս խորանի առջև, որի վրա կանգնած է Աստծո Գառը։ Վերջինս խորհրդանշում է Քրիստոսին։ Այս խորանը համարվում է Յան և Հուբերտ Վան Էյքի գլուխգործոցներից և աշխարհի արվեստի կարևորագույն աշխատանքներից մեկը[4]։

Դամբարաններ տաճարում խմբագրել

 
  • Կորնելիուս Յանսեն (1510—1576), Գենտի առաջին եպիսկոպոս (1565—1576)
  • Կարլ վանդեն Բոսխ, Գենտի եպիսկոպոս
  • Կարլ-Յուստաս Կալեվարտ (1893—1963), Գենտի 27-րդ եպիսկոպոս (1948—1963)
  • Ֆերդինանտ Մարի դե Լոբկովից թագավոր (1726—1795), Գենտի եպիսկոպոս (1779—1795)
  • Յան դե Սմետ, Գենտի եպիսկոպոս
  • Յան վան դե Վելդե (1779—1838), Գենտի 20-րդ եպիսկոպոս
  • Գերարդ Վան Էրսել (մահացել է 1778), Գենտի եպիսկոպոս
  • Իգնաս Աուգուստուս Սխեց Վան Գրոբենդոնկ (1625—1680), Գենտի 11-րդ եպիսկոպոս (1679—1680)
  • Միշել դե Վալուա, Բուրգունդիայի դքսուհի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 https://id.erfgoed.net/erfgoedobjecten/25743 (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 https://www.sintbaafskathedraal.be/en/history/building-history/
  3. archINFORM (գերմ.) — 1994.
  4. Kurtz, Michael J. (2006). America and the return of Nazi contraband. Cambridge University Press. էջ 24.

Արտաքին հղումներ խմբագրել