Սարգիս վարդապետ նկարիչ

հայ քանդակագործ

Սարգիս վարդապետ նկարիչ (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), XIV դարի հայ քանդակագործ։ Ստեղծագործությունները պահպանվել են ներկայիս ՀԽՍՀ Արարատի շրջանի Լուսաշող գյուղի մոտ գտնվող Հովհաննես Կարապետ վանքի եկեղեցու (1301, ճարտարապետ՝ Բուտ) վրա․ մուտքի ճակատաքարին քանդակել է Աստվածածնին՝ մանուկ Հիսուսը ձախ ծնկին, երկու կողմից կանգնած հրեշտակներով, մուտքի կամարից վեր, հյուսածո ուռուցիկ շրջանակի մեջ՝ գահին նստած Աստծո պատկերը, ներքևի երկու անկյուններում՝ Պողոս և Պետրոս առաքյալների դիմաքանդակները։ Քանդակագործին է վերագրվում նաև գլխավոր եկեղեցու պատի մոտ գտնվող սալաքարի վրայի մի բարձրաքանդակ (ճանկերում գառ բռնած կիսաբաց թևերով արծիվ), որը հավանաբար եղել է եկեղեցուն կից կառուցված տապանատան վրա (կիսավեր է)։ Պատկերաքանդակների ոճով երեք գործերն էլ մոտ են Մոմիկ վարդպետի արվեստին։

Սարգիս վարդապետ նկարիչ
Ծնվել էանհայտ[1]
Վախճանվել էանհայտ[1]
Մասնագիտությունքանդակագործ
Ուշագրավ աշխատանքներԵկեղեցի Սբ. Աստվածածին (Սպիտակավոր)[1]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 218.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 218