Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետ մատուռ
Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետ, հայ առաքելական մատուռ Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին։ Գտնվում է սուրբ Աստվածածին եկեղեցու շրջափակում, բակի հյուսիս-արևմտյան անկյունում[1]։
Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետ մատուռ | |
---|---|
Սուրբ Մարիամ եկեղեցին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մատուռ |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Սպահանի նահանգ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Սպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Մասն է | Սուրբ Աստվածածին |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Կառուցման ավարտ | 1627 |
Գմբեթ | 2 հատ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հակոբ Մծբնա վանք (այլ կիրառումներ)
Պատմություն
խմբագրելՍուրբ Հակոբը կառուցվել է 1607 թվականին և համարվում է Նոր Ջուղայի առաջին եկեղեցին[2]։ Սուրբ Հակոբ եկեղեցին կոչվում է մատուռ, փոքր լինելու պատճառով, բայց իրականում ունի կանոնավոր շինւածքով և բեմ, գավիթ և ընդհանուր ոճ։ Մուտքի դռան վերևում գրված է. «Եկեղեցիս Ս. Յակոբայ Մծբնայ Հայրապետին կառուցաւ թ. ՌԾԶ (1607)»[3]։
Ճարտարապետություն
խմբագրելԵկեղեցին փոքր շինություն է, որն ի սկզբանե ունեցել է խաչաձև կառուցվածք[4]։ 1843 թվականին Աբգարյան դպրոցի կառուցման ժամանակ ձևափոխվել է։ Շինությունն ունի երեք փոքր գմբեթ, որոնցից միջինն ունի ութանիստ թմբուկ[5]։ Գմբեթներն ու տանիքը տեղադրված են հյուսիսային և հարավային պատերի մոտ վեր խոյացող լայն սյուներով կամարների վրա։
Հատակը կես մետր վար է բակից, հակառակ սուրբ Աստվածածին եկեղեցուն։ Մատուռը կառուցված է աղյուսով, ներքին պատերը ծածկված են գիպսով ու կավճով[6]։ Մատուռի հիմնական մուտքի վերին մասում, 1607 թ-ին կան նաեւ երկու արձանագրություններ հայերեն։ Եկեղեցու ներսի պատերն արևելյան ոճի են, դրանց վրա կան մեծ թվով խաչքարեր, նաև երկուսը՝ դռան վերևում, դրսի կողմում։ Խաչքարերից ամենահինը կրում է ՌԾԶ (1607) թվականը։ Պատերը զարդարված են 1.35 մետր բարձրությամբ 17-րդ դարի իրանական արվեստի լուսամփոփներով, վերին մասն իտալական ոճի է։ Խորանի ներսում դրված է ուղղանկյուն զոհասեղան, իսկ կողքերին երկու խուց կա։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ کلیسای مریم مقدس در اصفهان
- ↑ «Լուսիկ Ավագյան, Նոր Ջուղայի հայկական եկեղեցիները» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Սուրբ Հակոբ եկեղեցի
- ↑ کلیسای هاکوپ مقدس اصفهان
- ↑ Հայ արվեստ մշակութային հանդես. Ջուղայի հաղթանակը (2004)
- ↑ اصفهان- کلیسای هاکوپ و مریم مقدس(չաշխատող հղում)