Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նովոչերկասկ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի (ռուս.՝ Церковь Покрова Пресвятой Богородицы ), ուղղափառ (հնածիսական) նախկին տաճար Ռուսաստանի Դոնի զորքի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Կառուցվել է 1908 թվականին, ճարտարապետական ոճը` էկլեկտիկա։ Գտնվել է Պոչտովայա փողոց, 39 հասցեում (այժմ` Պուշկինի փողոց, 41. այդ վայրում ներկայումս հրշեջ ծառայության № 5 մասի շենքն է)։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ և Դոնի զորքի մարզ
Դավանանքուղղափառություն
Հիմնական ամսաթվերը1908
Հիմնադրված1908
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

XX դարի սկզբին Նովոչերկասկի հնածիսականները, զգալով ուղղափառ և հնածիսական եկեղեցիների միջև հարաբերությունների ջերմացումը, որը ստեղծվել էր 1905 թվականին Ռուսական կայսրության քաղաքացիներին խղճի, խոսքի, ժողովների և միությունների ազատություն շնորհող ցարական հրովարտակի հրապարակման կապակցությամբ, որոշեցին քաղաքում կառուցել հնածիսական տաճար։ Նրանց վիճակը թեթևացրեց նաև 1906 թվականի դավանանքի ազատության մասին օրենքը[1]։

Այս նպատակով նովոչերկասկցի հնադավան կազակ Դմիտրի Ֆեոդորովիչ Բայդալակովը տաճարի կառուցման համար նվիրաբերեց Պոչտովայա փողոցի իր տան բակը երկու քարե տներով։ Ստանալով նոր եկեղեցի կառուցելու թույլտվությունը` հնածիսականները սկսեցին շինարարությունը և  ավարտեցին 1907 թվականին։ Տաճարի ներսը պատկերազարդել է նկարիչ Իվան Ֆեոդորովիչ Պոպովը[2], որը մասնակցել է Դոնի զորքի մայր տաճարի որմնանկարների ստեղծմանը։ Եկեղեցու ներսում, ըստ ժամանակակիցների, ստեղծվել է գեղեցիկ երկնագույն ոսկեզօծ պատկերակալ։ 1908 թվականի հոկտեմբերի 26-ին կայացել է այս հնածիսական տաճարի օծումը, որը կատարել է Մոսկվայից ժամանած հնածիսական արքեպիսկոպոս Յոհան Կարտուշինը, որին օգնել է եպիսկոպոս Թեոդոսիոսը։ Պետական իշխանությունը ներկայացնում էր զորական վարչական ատաման, հեծելազորի գեներալ Ալեքսանդր Վասիլևիչ Սամսոնովը[1]։

1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո եկեղեցին ոչնչացվել է։ Նույն Պոչտովայա փողոցում միմյանցից 300 մետր հեռավորության վրա գտնվել են երկու Նիկոլաևյան եկեղեցիներ. մեկը` ուղղափառ` Նիկոլայի հրապարակում (այժմ` Լևսկու հրապարակ), մյուսը` հնածիսական` Ալեքսանդրի այգու մոտ[1]։ Դրանք նույնպես ավերվել են։

Պատկերասրահ խմբագրել

Մատենագիտություն խմբագրել

  • «Епархиальные Ведомости», 1908 год.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել