Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Նովոչերկասկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Նիկողայոս եկեղեցի (ռուս.՝ Церковь Николая Чудотворца), ուղղափառ նախկին տաճար Ռուսաստանի Դոնի զորքի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Հայտնի է նաև որպես Նիկոլաևյան եկեղեցի (ռուս.՝ Николаевская церковь)։
Սուրբ Նիկողայոս եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Նովոչերկասկ |
Դավանանք | ուղղափառություն |
Հիմնական ամսաթվերը | 1812 |
Հիմնադրված | 1812 |
Նովոչերկասկ քաղաքի Պոչտովայա փողոցում միմյանցից 300 մետր հեռավորության վրա գտնվել է Նիկոլաևյան երկու եկեղեցի. մեկը ուղղափառ` Նիկոլայի հրապարակում (այժմ` Լևսկու հրապարակ), մյուսը` հնածեսական` Ալեքսանդրի զբոսայգու մոտ[1]։
Պատմություն
խմբագրելՍուրբ Նիկողայոս եկեղեցու փայտե շենքի հանդիսավոր հիմնարկեքը կայացել է 1810 թվականի օգոստոսի 14-ին և կառուցվել է 1812 թվականին։ Այս տաճարը կառուցվել է Չերկասկի Նիկոլաևյան եկեղեցու հավատացյալների պնդմամբ, որոնց ատաման Մատվեյ Պլատովի հրամանով գրեթե բռնի ուժով տեղահանել էին Նովոչերկասկ։ Եկեղեցու շինարարությանը հետևել է ինժեներ-գնդապետ Եֆիմովը։ Սուրբ Նիկողայոս եկեղեցին օծել է քահանա Յոհան Դոլոտինը 1812 թվականի հուլիսի 22-ին։
Քարե տաճարի շինարարությունը սկսվել է 1821 թվականին, օծվել է 1829 թվականին։ Եկեղեցին ունեցել է երկու կողմնասեղան. աջը` հանուն Սուրբ նահատակ Վարվառայի, և ձախը` հանուն Աստվածածնի Վերափոխման։ Եկեղեցու նախագիծը, որը մշակել է ճարտարապետ Ամվրոսիմովը, ստեղծվել է ամպիր ոճով և իրենից ներկայացրել է մեկհարկանի, մեկգմբեթանի, սպիտակ տաճար քարե զանգակատնով, որը կցակառուցված էր եկեղեցուն։
Տաճարը փակվել է 1935 թվականին, իսկ 1939-ին քանդվել է՝ նրա տեղում պուրակ հիմնելու նպատակով։ Ներկայումս այստեղ է գտնվում Լևսկու հրապարակը, որտեղ 1995 թվականի նոյեմբերի 19-ին տեղադրվել է մեծ փայտե խաչ ի հիշատակ քանդված Նիկոլաևյան եկեղեցու։ Ավելի ուշ այն փոխարինվել է մետաղյա խաչով[2]։
Պատկերասրահ
խմբագրել-
Եկեղեցու տեսարանը Պոչտովայա փողոցից
-
Եկեղեցու տեսարանը Պոչտովայա փողոցից