Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մոսկվա)
Մոսկվայի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի (ռուս.՝ Церковь Успения Богородицы), հայկական առաքելական եկեղեցի Մոսկվայում, որն ավերվել է 1920-ական թվականներին։ Այն տարածքը, որտեղ տեղակայված է եղել եկեղեցին, ներկայում Մոսկվայի կենդաբանական այգու մաս է կազմում[1]։
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Մոսկվա |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1746 |
Անվանված | Աստվածածնի վերափոխման տոն |
Հիմնադրված | 1746 |
Armenian Church of the Assumption of Mary in Presnya Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Պատմություն
խմբագրել1729 թվականին ռուսական իշխանությունները հողատարածք են նվիրել վրաց թագավոր Վախթանգ Լևանովիչին, որը 1731 թվականին Պրեսնյայում այդ տարածքի մի մասը փոխանցել է այնտեղ ապրող բազմաթիվ հայերին, որոնք եղել են նրա շքախմբում։ Այդտեղ 1746 թվականին հայերը կառուցել են Մոսկվայի Սուրբ Աստվածածին եկեղեցին և գերեզմանատուն, իսկ մեծ վրացական փողոցում՝ հայկական եկեղեցու տները։ 1920-ական թվականներին եկեղեցին քանդվել է։ Այն տարածքը, որտեղ կանգնած է եղել եկեղեցին, կառուցապատվել է միայն 1960-ական թվականներին։
Այսպիսով Պրեսնյայի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին եղել է առաջին հայկական եկեղեցին, որը կառուցվել է Մոսկվայում։ Դրանից հետո՝ 1779 թվականին, կառուցվել է Սուրբ Խաչ եկեղեցին, ապա 1815 թվականին՝ Սուրբ Հարություն եկեղեցին Վագանկովյան գերեզմանատանը։ Սուրբ Հարություն եկեղեցի են տեղափոխվել Պրեսնյայի Սուրբ Աստվածածին եկեղեցում թաղված Լազարյանների աճյունները։