Սուրբ Աստվածածին եկեղեցի (Միրիկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Միրիկ)[1] , Հայ առաքելական եկեղեցի, գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում, կառուցվել է 17-րդ դարում։
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Արցախի Հանրապետություն |
Տեղագրություն | Քաշաթաղի շրջան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1682 |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1682 |
Առաջին հիշատակում | 1682 |
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից հետո Քաշաթաղի շրջանը օկուպացվել է Ադրբեջանի կողմից։ Մերիկ գյուղի մասին, որտեղ կառուցված է եկեղեցին, պատմական տվյալները շատ քիչ են, իսկ խորհրդային տարիներին ավելի հաճախ հիշատակվել է որպես «Միրիկ»։ Գյուղի անունը նաև հիշատակված է եկեղեցու որոշ արձանագրությունների մեջ։
Ճարտարապետություն
խմբագրելՄիրիկ Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի եզրին՝ հյուսիսային կողմում։ Ըստ շինարարական արձանագրությունների, այն կառուցվել է 1682 թվականին։ Եկեղեցին եռանավ բազիլիկ կառույց է։ Եկեղեցու պատերը շարված են կոպտատաշ քարից, իսկ սյուները և անկյունաքարերը՝ սրբատաշ քարերից։ Եկեղեցու պատերի մեջ կարելի է տեսնել ագուցված տապանաքարեր, խաչքարեր, խաչքարերի բեկորներ և քանդակազարդ քարեր։
Եկեղեցին ունի մեկ մուտք հարավային կողմից, որը կառուցված է սրբատաշ սալերով և շքեղ քանդակազարդ պսակով։
Արձանագրություն
խմբագրելՄուտքի բարավորին կա եկեղեցու շինարարական արձանագրությունը[2]՝
Իսկ եկեղեցու մուտքի շեմքի տապանաքարին հետևյալ արձանագրությունն է՝
Այս է հանգիստ Հախնազարին, թ(վին) ՌՃԳ (1654) |