Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մեղրի)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մեղրու Մեծ թաղ), Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում։ Ընդգրկված է Մեղրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մեղրու Մեծ թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցինն կենտրոնում
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՄեղրի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՍյունյաց թեմ
Հիմնական ամսաթվերը1673
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճՀայկական
Հիմնադրված1673
Քարտեզ
Քարտեզ
 Holy Mother of God Church, Meghri (Mets Tagh) Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Մեղրու Մեծ թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցին դասվում է 17-րդ դարի գմբեթավոր եկեղեցիների շարքը։ Գտնվում է Մեղրի քաղաքի բարձրադիր հյուսիսային թաղամասում, բոլոր կողմերից շրջապատված է բնակելի տներով։ Քառամույթ գմբեթավոր բազիլիկ է։ Կառուցված է բազալտով, թմբուկն ու գմբեթը՝ աղյուսով, ունի երկու մուտք՝ արևմուտքից և հարավից։ Հուշարձանի հարավային կողմից, ճակտոնի երկթեք ծածկի վրա կառուցված է զանգակատունը։ Քառանկյուն աղյուսաշեն ռոտոնդա է՝ քառանիստ վեղարով պսակված։ Եկեղեցին ունի արտաքին զուսպ հարդարանք։ Միակ դեկորատիվ տարրը խոյի գլուխն է՝ հարավային ճակատի արևմտյան լուսամուտի մոտ։ Ներքուստ եկեղեցին զարդարված է 19-րդ դարի որմնանկարներով[1]։

Գրականություն

խմբագրել
  • Հասրաթյան Մ., Մեղրու շրջանի հուշարձանները, Երևան, 1987։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մեղրու Մեծ թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.